воскресенье, 9 сентября 2012 г.

3:1. Հայ պատանի շախմատիստները ջախջախել են ադրբեջանցիներին


Ստամբուլում 40-րդ համաշխարհային օլիմպիադային զուգահեռ շարունակվում է մինչեւ 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադան:



Հայաստանի հավաքականը 4-րդ տուրում մրցում էր Ադրբեջանի թիմի հետ: Հայաստանի պատանիները հաղթանակ տարան 3։1 հաշվով։

4-րդ տուր
Հայաստան  - Ադրբեջան՝  3։1
Տիգրան Կ. Հարությունյան (2308) – Կանան Իզաթ (2326)՝  1։0
Մանուել Պետրոսյան (2286) – Մուրադ Նուրի (2097)՝  0։1
Նորայր Թորոսյան (2188) – Ուլվի Սադիխով (2171)՝  1։0
Վլադիմիր Խանջարյան  (2091) – Ագիլ Պիրվերդիեւ (2179)՝ 1։0

2 комментария: