четверг, 13 сентября 2012 г.

Ադրբեջան, թե՞ Absurdistan…գրում է ադրբեջանցի բլոգերը


Երբ մենք ենք գրում Ադրբեջանի ու ադրբեջանցիների մասին, դա Ադրբեջանում ընկալվում է որպես վիրավորանք, նախանձ, խանդ, թշնամանք...իսկ եթե հենց ադրբեջանցի՞ն է ասում գրեթե նույնը...


Ադրբեջանական առաջատար կայքերից մեկում բլոգերը խիստ քննադատության է ենթարկում ներկա վարչակարգը, ինչպես նաև մարդասպան Սաֆարովի ազատումը: Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է. «Որքան էլ ցավալի լինի, պետք է ասել, որ Ադրբեջանում առողջ բանակությամն օժտված լինելը ո՛չ նորաձև է, ո՛չ էլ ընդունված: Պետք է կանգնել նույն նախրի մեջ ու միևնույն ձայնով ու տոնայնությամբ, միաձայն մկկալ: Սա է ողջ քաղաքականությունն իրականում. Կամ դու իմ հոտի ոչխարն ես, կամ դու ազգի թշնամին ես: Ադրբեջանի պետական թերթերից մեկն ասում է՝ իբր մեր նախագահ Ալիևով մենք պետք է հպարտանանք, քանի որ նա իսկական ադրբեջանցի տղամարդ է, ինչ որ ասաց ընտրություններից առաջ, կատարեց, իբր բոլոր շրջանները զարգանում են, երկիրը ծաղկում է: Ես հարց ունեմ մեր  փողոցներում մեծ թիվ կազմող մուրացիկներին, որոնք հացի փշուրներ են փնտրում աղբամաններում՝ Ալիևը դարձա՞վ յուրաքանչյուր քաղաքացու նախագահը: Նույն հարցն ուղղում եմ իրենց գոյությունը հազիվ ապահովվող հաշմանդամներին, ջրհեղեղից տուժածներին, որոնք մինչ օրս օթևան չունեն: Ի՞նչ զարգացման մասին է խոսքը: Մենք պատրաստ ենք մեր վերջին պոմիդորը նետել այն մարդու երեսին, ով նախագահի դեմ մի բառ անգամ կասի: Չէ՞ որ մենք երջանիկ ժողովուրդ ենք, որի գլուխ կանգնած է մարդասպանի ազատման հրամանագիրը ստորագրած նախագահը…չէ՞ որ մեզ այլ բան պետք չէ: Լավ կլիներ՝ Ալիևը կոշիկով սպառնար միջազգային հանրությանը, ինչպես խորհրդային շրջանում մեկն արդեն արեց: Ի՞նչ է կատարվում մեզ հետ, մենք քարկոծում ենք Ալիևի ու Սաֆարովի դեմ խոսող ցանկացածին: Ցավոք, ոչխարի հոտի ետևից գնացողները դեռևս ավելի շատ են: Հետաքրքիր է՝ ինչ կլինի, երբ մենք դուրս գանք Սաֆարովյան էյֆորիայից…»:
Մենք էլ ասում՝ Ալիևը Սաֆարովին ազատեց սեփական աթոռին ցմահ նստելու և ժողովրդի ուշադրությունը Ադրբեջանի սոցիալ-տնտեսական վատ իրավիճակից շեղելու համար: Իսկ այն հանգամանքը, որ Ալիևի քարոզներից զոմբիացած ադրբեջանցիներն շատ ավելի են, քան Սաֆարովի կերպարում վտանգավոր անձի ու մարդասպանի տեսնող քաղաքացիները, անհերքելի է...

Комментариев нет:

Отправить комментарий