среда, 26 сентября 2012 г.

Armenian Cyber Army hacked Azerbaijani websites. Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը՝ 10 կոտրած ադրբեջանական կայքեր


Ադրբջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կացնի հարվածով սպանված Գուրգեն Մարգարյանն այսօր կդառնար 34 տարեկան: 



Հայկական հաքերային «Armenian Cyber Army» խմբավորումը ի հիշատակ Գուրգեն Մարգարյանի այսօր կոտրել է մոտ 10 ադրբեջանական կայք: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Կոտրված կայքերի վրա կատարվել է SQL injection հարձակման տեսակը: Դրանց թվում են Ադրբեջանի «Ինչ, որտեղ, երբ» խաղի, Ջազ փառատանի և այլ բնույթի կայքեր: Բոլոր կայքերում «Armenian Cyber Army»-ն տեղադրել է Գուրգեն Մարգարյանի լուսանկարը՝ «Ծնունդդ շնորհավոր Գուրգեն Մարգարյան» գրությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий