четверг, 13 сентября 2012 г.

Ադրբեջանական պրոֆեսիոնալ սուտ. Արցախի ՀԿ-ներն աջակցության համար դիմել են Բաքվին


Երեկվանից ողջ ադրբեջանական մամուլը հեղեղված է անհիմն, առանց որևէ ապացույցի, գրավոր կամ բանավոր վկայության, նյութերով, որոնք պատմում են՝ իբր ԼՂՀ բազմաթիվ ՀԿ-ներ՝ Հասարակական կազմակերպություններ, դիմել են Ադրբեջանին՝ իրենց ծրագրերը ֆինանսավորելու խնդրանքով:


Անհեթեթության գերագույն աստիճանին համապատասխան այս միտքը արցախցու գլխում չէր կարող ծագել անգամ ամենածայրահեղ իրավիճակում: ԼՂՀ մի շարք ՀԿ-ներ Regnum գործակալությանը տրված մեկնաբանություններում առանց ենթատեքստերի, ուղիղ իմաստով հերքել են այս տեղեկությունը: ԼՂՀ փախստականների հարցերով զբաղվող ՀԿ-ից պատասխանել են. «Չկա որևէ տրամաբանություն այս հայտարարության մեջ: ԼՂՀ ոչ մի ՀԿ երբևէ չի հայտարարել, որ ինքն անգամ ճանաչում է Ադրբեջանի Սահմանադրությունը...»: «Ռուսաստանի հայերի միության» արցախյան ճյուղից Դավիթ Մելքումյանը Ադրբեջանի տեղեկությունն անվանել է «հերթական սուտ ու սադրանք», իսկ «Ազգային դիվանագիտության ինստիտուտից» Իրինա Գրիգորյանը պարզաբանել է. «Կարծես թե Բաքուն իրեն դրել է Եվրամիության և մյուս եվրոպական կառույցների տեղը: Տրամաբանություն չկա, որ հայերին համար մեկ թշնամին համարող և քնած հայ սպային սպանած անձին հերոսացնող երկիրը պատրաստակություն է հայտնում ֆինանսավորել Արցախի ՀԿ-ներին...»:
Ինչպես տեսնում ենք, Բաքուն փորձում է հերոս-մարդասպան ունեցող հասարակությունից կրկին հագնել ժողովրդավար ու քաղաքակիրթ երկրի դիմակը: Ադրբեջանի պատկան մարմինները պատճառաբանում են՝ իբր կոռեկտ չէ հրապարակել իրենց օգնության համար դիմած արցախյան ՀԿ-ների ցուցակը, իրենք անշուշտ նյութապես կաջակցեն այդ կազմակերպություններին, սակայն երբևէ երկկողմանի շահերից ելնելով՝ չեն հայտարարի վերջիններիս անուններն ու գումարի չափը: Հարց է ծագում՝ ինչու ցանկացած այլ դեպքում ադրբեջանական մամուլը գոնե ներկայացնում էր հորինված, մտացածին, նախապես լավ մշակված կեղծ նամակներ, անուններ, նաև կեղծ վկայություններ...
Ադրբեջանը զուր քայլեր է անում իր վարկանիշը վերականգնելու, ինչպես նաև սույն պատրվակի ներքո եվրոպական համապատասխան կառույցներից դրամաշնորհներ կորզելու համար: 

Комментариев нет:

Отправить комментарий