суббота, 15 сентября 2012 г.

Ադրբեջանի ինքնահնար նամակը սադրանքի գագաթնակետն է. Հայը Սաֆարովի համար ուրախանա՞…


Այն, որ ադրբեջանցիները հայի անունից գրված ինքնահնար նամակների ու բողոքի նամակների անգերազանցելի վարպետներ են, վաղուց հայտնի ճշմարտություն է: Այս անգամ արդեն նմանատիպ սադրանքներն հասել են իրենց գագաթնակետին: Ադրբեջանական կայքերից մեկում հայտնվել է հետևյալ հրապարակումը.


«Հարգելի պարոն Ալիև
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուք հաստատեցիք ձեր անկոտրում լինելը, համառությունը, պատրաստակամությունը Ռամիլ Սաֆարովին ազատելու հարցում՝ չնայած այն բանի, որ Ձեզ վրա ճնշում էին գործադրում մի քանի համաշխարհային քաղաքական ուժեր, խնդրում եմ Ձեզանից ինձ տրամադրել քաղաքական ապաստարան, ինչպես նաև հնարավորություն ընդունելու մահմեդական՝ ադրբեջանական հավատքը: Ես արմատներով Ղարաբաղի հայ եմ, բայց հայերն այնքանով թշնամի ինձ համար, որքան որ Ձեզ համար: Ինձ համար հայրենիք է Բաքուն, Ռուսաստանն էլ է ինձ համար օտար երկիր: Ես ներկայացնում եմ իմ ինքնությունը հաստատող բոլոր հնարավոր փաստաթղթերը: Ես իմ էությամբ իսկական ադրբեջանցի եմ: Իլհամ Հեյդարովիչ, Դուք իսկական տղամարդ եք, փրկեք ինձ հայերից ու ռուսներից
Բորիս Ելչիյանց
Դոնի-Ռոստով»:
Նախ նշեմ, որ ադրբեջանցիները շատ լուրջ խնդիրներ կունենան մահմեդական աշխարհի հետ, քանզի հավատքն իրենց իսկ հորինած նամակում ներկայացնում են՝ որպես ադրբեջանական, Մուհամեդն էլ է՞ր ադրբեջանցի…պարզապես ծիծաղելի է:
Եվ հետո, նմանատիպ նամակներն իհարկե նորություն չեն, հիշենք իբր Արցախում բնակվող աղջնակի նամակն Ալիևին, որը մեծ աղմուկ բարձրացրեց: Սակայն այս անգամ Ադրբեջանը երկու ոտքով հայտնվելու է իր իսկ լարած թակարդում, քանի որ շոշափում է Ռուսաստանի անունը:
Սույն ադրբեջանական կայքն էլ խոստովանում է՝ իբր իրենց հարյուր անգամ ստուգել են իսկությունը թե՛ էլեկտրոնային հասցեի, թե՛ ուղարկված փաստաթղթերի: Ասեմ, որ ոչ մի փաստատթուղթ էլ կայքում ներկայացված չէր: Եթե այդքան վստահ էին, ապա ինչու՞ գոնե այդ անձի լուսանկարը չէին ներկայացրել: Առհասարակ, որևէ հայ երբևէ չի ողջունի ոչ մի պարագայում մարդասպան Սաֆարովի ազատումը: Հեքիաթները կողքի բաժնում են, ադրբեջանցի կոլեգաներ...

Այնուհանդերձ, ովքեր կարող են ինչ-որ բան պարզել ու առավել անհերքելի փաստեր ներկայացնել, սիրելի՛ հայեր, տրամադրում եմ այդ անձի անուն-ազգանունն ու էլեկտրոնային հասցեն՝

Елчиянц Борис, 1952г.р. emal-putinputin20@gmail.com

Ուշադրություն դարձրեք, խեղկատակություն է՝ հասցեում նշված է Պուտինի անունը J

Կարծում եմ՝ մեծ բարդություն չէ էլեկտրոնային հասցե բացել՝ ասենք aliyevaliyev@gmail.com, ներկայանալ՝ որպես խեղճ ու կրակ ադրբեջանցի և քաղաքական ապաստարան խնդրել ՀՀ նախագահից...

Комментариев нет:

Отправить комментарий