суббота, 22 сентября 2012 г.

Ադրբեջանում դժգոհում են մարդասպանի ազատման փաստից...


Ադրբեջանական կայքերում ավելի ու ավելի հաճախ են տեղ գտնում հրապարակումներ, որոնք բացեիբաց խոսում են մարդասպան Սաֆարովին ազատելու իրական պատճառների, Ալիևյան խաղերի ու երկրի՝ միջազգային ասպարեզում կրած լուրջ վնասների մասին:


Ադրբեջանական լրատվամիջոցներում մեկում հայտնվել է լայն արձագանք ստացած «Ինչ ենք մենք կորցրել» հոդվածը: Հեղինակը՝ պրոֆեսոր Ալիկբերովը, գրում է. «Առաջին հայացքից է միայն, որ մենք շահել ենք՝ Ռամիլ Սաֆարովին ազատություն շնորհելով: Պարզ է՝ շահել է վերնախավը՝ գոհացնելով հասարակության միայն մի զանգվածին: Սակայն եկենք վերլուծենք ու կհասկանանք, թե որքան են մեզ համար վնասներն ու մինուսները ստեղծված իրավիճակում: Կարծում եմ՝ Հայաստանի քիթը տրորելով հանդերձ, պետք չէր մեկ դատապարտյալի ազատելով՝ վտանգի տակ դնել Ադբեջանի ստրատեգիական հետաքրքրություններն ու միջազգային վարկանիշը: Չի կարելի չասել նաև, որ այդ քայլով մենք կիսեցինք մեր հասարակությունը երկու մասի՝ ծնունդ տալով վտանգ ներկայացնող ծայրահեղ ազգայնականությանը: Ավելին, մենք խաղաքարտ տվեցինք օտարներին՝ միջազգային ասպարեզում մեր դեմ քաղաքական ու գաղափարական դիվիդենտներ շահելու: Բացի այդ, մենք ցույց տվեցինք Ադրբեջանը՝ որպես դատական իրավունքի, միջազգային իրավունքի, մարդու իրավունքի տեսանկյունից խիստ վատ վիճակում գտնվող պետություն: Արդեն մեծ խայտառակություն էր Հունգարիայի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Ադրբեջանը խաբել է մեզ՝ ազատ արձակելով Սաֆարովին: Էլ ի՞նչպես համոզենք միջազգային կառույցներին ու միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը ժողովրդավար երկիր է, որ Արցախի հայությունը Ադրբեջանի կազմում ապահով կապրի, որ հնարավոր է համագործակցություն Հայաստանի հետ: Ցավոք, մենք պարտություն ենք կրել իրականում...»:
Ասեմ, որ նյութին ուղեկցում էին զանազան օգտատերերի բազում մեկնաբանությունները, որոնց 90%-ը համաձայնում էր պրոֆեսորի արտահայտած մտքերի հետ: Մի քանի ադրբեջանցի ընթերցողներ էլ կտրուկ արտահայտություններ էին թույլ տալիս Սաֆարովի հասցեին՝ շեշտելով՝ նա սպանել է քնած մարդու, եթե այդքան հերոս էր, թող գնար ռազմաճակատ, դեմ առ դեմ կռվեր: Այնուհանդերձ, անգամ ամենաընդդիմադիր ադրբեջանցին խորապես համոզված է, որ Խոջալուում և շատ այլ վայրերում հայերն իրենց կոտորել են J
Հարկ է նշել նաև, որ հոդվածն ուղեկցվում էր սոցցանցերում ու էլեկտրոնային մամուլում հայերի կողմից բազմիցս տեղադրված լուսանկարով, որը ներկայացնում էր ադրբեջանական սուտը համայն աշխարհին: Փաստաթուղթը ստորագրված է Ադրբեջանի Արդարադատության փոխնախարարի կողմից, որտեղ վերջինս հավաստիացնում է՝ Սաֆարովը կրելու է իր պատիժը՝ այսինքն առնվազն 25 տարի ազատազրկում:



Комментариев нет:

Отправить комментарий