понедельник, 24 сентября 2012 г.

Ադրբեջանցիները խիստ վիրավորվել են թուրքերից մի սերիալի պատճառով...

Ադրբեջանցիները համար վեր-վեր թռնելու առիթ է հանդիսանում եղբայր-թուրքերի հետ բարեկամությունը, որը, օ՜, Ալլա՜հ, ոչ մեկ ու երբեք չի կարող խախտել J



Բայց արի ու տես, որ ադրբեջանցիները թուրքերից էլ են նեղանում ու բողոքում, իհարկե առավել մեղմ ձևով: Բնական է՝  գլխով պատասխան կտան, այ ուրիշ բան, եթե հայերի դեմ բողոքեն, այդ դեպքում որքան հնարավոր է հայհոյանք, վիրավորանք, անհարիր արտահայտություններ J Դե մեղադրելու չէ, ամենքս մի ասպարեզում ենք ուժեղ J
Այսպիսով, կիրակի օրը ադրբեջանական մամուլ կոչեցյալն ունի ընթերցողների խիստ պակաս: Ախր այս հայերի մոտ էլ մի վատ դեպք չի լինում, որ կիրակի օրով ընթերցող ապահովեն J Ահա ադրբեջանցի լրագրողներից մեկը միացնում է հեռուստացույցն ու հայտնաբերում թուրքական հայտնի մի սերիալ՝ «Երանելի դարաշրջան» (''Великолепный век՛՛): Եվ հանկարծակի լրագրողի ականջին հասնում են ոչ հարիր արտահայտություններ ադրբեջանցիների հասցեին, ու ծնվում է ընթերցողների աննախադեպ քանակ ունեցող «հանճարեղ» հոդված: Ես էլ, որպես պատմաբան, հազիվ զսպելով ծիծաղս, ներկայացնում եմ բանական մարդու ուղեղին ոչ հասու գլուխգործոցը.
«Մենք թուրքերի հետ եղբայրներ ենք, սակայն ցավալի է, որ Star հեռուստանընկերությամբ եթեր հեռարձակվող թուրքական «Երանելի դարաշրջան» սերիալում, որը հիմնված է պատմական փաստերի վրա, բազմիցս անհարիր արտահայտություններ են թույլ տրվում ադրբեջանցի տիրակալների ու վերջիններիս դինաստիայի՝ արքայատոհմի հասցեին: Օրինակ՝ սուլթան Սուլեյմանի վեզիրը վատ բառեր է ուղղում ադրբեջանական Սեֆեվյան դինաստիայի հասցեին հետևյալ կերպ՝ Ոչ մի օսմանցի բեկ երբևէ իրեն թույլ չի տա այդ կոտոշավորին շահ անվանել...Այս առնչությամբ ադրբեջանական ազգայնական վերածննդի ՀԿ-ներին ենք դիմել, որոնք էլ հայտարարել են՝ սա փաստերի խեղաթյուրում է, նման բան չի եղել: Եվ առհասարակ, ադրբեջանցիներն ու թուրքերն ունեն ընդհանուր թշնամիներ և միշտ պետք է միավորված լինեն, հանդես գան միավորված ճակատով...»:

Դուք վա՞տ եք J Ցանկացած հայ դպրոցականի էլ հարցնեք, կպատասխանի՝ Սեֆեվյաններն իրանական դինաստիա է, ինքներդ փնտրեք համացանցում և կհամոզվեք: Բացի այդ, Օսմանյան կայսրությունն ու ադրբեջանցիները միմյանց հետ բացարձակ կապ չունեն: Ինչ վերաբերում է նշված սերիալին, ապա ինքս էլ մի քանի սերիա նայել եմ ռուսական արբանյակային ալիքներից մեկով: Թուրքերն իրենք էլ պատմական շատ փաստեր խեղաթյուրել են:
Այսպիսով, թուրքերին ու ադրբեջանցիներին մաղթենք, որ երկար-բարակ պարզեն այս վիճահարույց հարցը միմյանց միջև: Այս ամենի մեջ մի դրական բան կա՝ ադրբեջանական մամուլը ժամանակավորապես հանգիստ կթողնի հայերին ու հայերի հետ առնչվող թեմաները J

Комментариев нет:

Отправить комментарий