понедельник, 24 сентября 2012 г.

Կանխվել է ադրբեջանցիների հերթական հակահայկական սադրանքը...


Տոկիոյում սեպտեմբերի 20-23-ին "JATA" միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը փորձել է քարոզչական բնույթի հակահայկական ապատեղեկատվությամբ մեծաքանակ նյութեր տարածել մասնակիցների և այցելուների շրջանում: 


"Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի" պատվիրակությունը ցուցահանդեսի կազմակերպիչներից պահանջել է արգելել ադրբեջանական պրովոկացիան, ինչին կազմակերպիչ կողմի ղեկավարությունն օպերատիվ արձագանքել է, և ադրբեջանական նյութերը դուրս են հանվել ցուցահանդեսից:
"Զբոսաշրջային գործակալների ճապոնական ասոցիացիայի" կողմից կազմակերպվող այս ցուցահանդեսը Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են ավելի քան 150 երկրների զբոսաշրջային կազմակերպություններ և կառավարության ներկայացուցիչներ:
ՀԱՄՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ճապոնիայի զբոսաշրջության կազմակերպության ղեկավարության հետ՝ քննարկելու երկկողմանի զբոսաշրջային շփումները որակապես նոր մակարդակի բարձրացման հնարավորությունները:
"Ազգային մրցունակության հիմնադրամի" փոխանցմամբ, սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերն ադրբեջանական հաքերները կոտրել են ՀԱՄՀ-ի պաշտոնական կայքը: Ներկայումս աշխատանքներ են տարվում կայքը վերականգնելու համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Փարիզում, "Top Resa" միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում, վնասվել էր Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես, ԼՂՀ պաստառներն. ադրբեջանական կողմը բողոքել էր Արցախի մասնակցության փաստի կապակցությամբ: Չնայած այս ամենին` տաղավարը վերականգնվեց, իսկ հայկական քարտեզները և գովազդային նյութերը լայնորեն հասանելի էին միջազգային հանրության համար:

Комментариев нет:

Отправить комментарий