среда, 26 сентября 2012 г.

Հունգարիայի Կառավարությունը ցանկանում է ետ վերադարձնել Հայաստանի հետ հարաբերությունները...


Հունգարիայի ԱԳՆ-ը սեպտեմբերի 24-ին դիվանագիտական նոտա է հղել Հայաստանին ԱԳՆ` առաջարկելով վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: 


Ինչպես հաղորդում է Հունգարիայի կառավարության պաշտոնական կայքը, դիվանագիտական նոտայում ընդգծվում է Հունգարիայի շահագրգռվածությունը դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին միակողմանի որոշումն առանց նախապայմանների չեղյալ հայտարարելու մեջ: «Հունգարիայի ԱԳՆ-ն օգտվում է այդ առիթից, որպեսզի հաստատի իր հսկայական հարգանքը Հայաստանի ԱԳՆ նկատմամբ»,- ասվում է նոտայում:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ այդ նոտան դարձել է օգոստոսի 31-ի հայտարարության պաշտոնական պատասխանը, որով Հայաստանը տեղեկացրել է Հունգարիային դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին:

Комментариев нет:

Отправить комментарий