четверг, 13 сентября 2012 г.

Ովքե՞ր են ավիրել Մարութա սարի եկեղեցին...


Սասունի քաղաքապետարանն ու Մարաթուկի շրջանի ավագանին հայտարարել են, թե ինչ պատճառով էր այս տարի արգելվել Սուրբ Աստվածածին եկեղեցու ուխտագնացությունն ու տոնակատարությունը, որին ավանդաբար մասնակցում են մեծ թվով հայեր: Այս մասին տեղեկացնում է «HayNews.am» լրատվական կայքը` վկայակոչելով «Aykiridogrular» թերթի հայազգի թղթակից Ջևաթ Սինեթը:


Աղբյուրի համաձայն` թուրք իշխանավորները նշել են, թե իբր հայեր սադրանքի են դիմել` պարզելով հայկական եռագունը: Այդ պատճառով Սասունի քաղաքապետարանն ու շրջակա գյուղական համայնքների ղեկավարները որոշել են չեղյալ հայտարարել ուխտագնացությունը: Իսկ ավելի վաղ պատճառաբանում էին, թե ուխտագնացությունը համընկնում է մահմեդականների սրբազան Ռամադան ամսվա հետ, դրա համար էլ չեղյալ է հայտարարվում: Չնայած այդ ամենին` ուխտագնացությունն այնուամենայնիվ կայացել է:

Ուխտագնացությունից մի քանի օր հետո անհայտ անձինք ամբողջովին քանդել էին եկեղեցու պատերից մեկը: Վերոհիշյալ հայտարարությունից արդեն պարզ է դառնում, թե ով է կանգնած այդ հրեշավոր վանդալիզմի հետևում: «Սասունի հայերի միությունը» պատմական արժեք ներկայացնող եկեղեցու ավերման փաստով հայց է ներկայացրել դատարան:

Комментариев нет:

Отправить комментарий