вторник, 4 сентября 2012 г.

Ադրբեջանական մամուլը, ցավոք, կրկին գրում է, ստում է, վախենում է...հաքերական հարձակումներ


Ադրբեջանական առաջատար կայքերը, որոնք մի կերպ ուշքի են եկել երկօրյա հուժկու հաքերական գրոհներից, կրկին գրում են


Իհարկե, չմոռանանք, որ գրեթե երկօրյա լռության արդյունքում Ադրբեջանը տեղեկատվական պատերազմում լուրջ կորուստներ կրեց՝ կորցրեց լսարան, ամենավարկանշային էլեկտրոնային պարբերականներն ու կայքերը վարկանշային աղյուսակներում զիջեցին դիրքերը, և ամենակարևորը՝ Ադրբեջանի հանրապետության նախագահական, մի շարք  գերատեսչությունների, անգամ Մեհրիբան Ալիևայի պաշտոնական կայքերում Գուրգեն Մարգարյանի լուսանկարն էր, հնչում էին հիմնականում SOAD-ի ստեղծագործությունները: 

Միանշանակ, Ադրբեջանում լուրջ խուճապ էր, քանզի չէին հասցնում մի կայք վերականգնել, արդեն մյուսն էր խափանվում: Մեր աննամուս հարևան երկրի օգտատերերն էլ ավելի էին նյարդայնանում, երբ տեսնում էին առավոտից մինչև ուշ գիշեր ակտիվ ֆեյսբուքահայությանը, որոնց էջերում կոտրված կայքերի լինկերն էին: Մեր կիբեր բանակը գերազանցեց նույնիսկ մեր՝ հայերիս սպասելիքները: Ադրբեջանի ակնհայտ սարսափի վառ ապացույցներից մեկն էլ խափանված 1news.az-ի ֆեյսբուքյան էջի գրառումն էր, որտեղ ադմինը սկզբում խելքից մեծ հույսեր էր տալիս լրատվության աղբյուր չունեցող հայրենակիցներին՝ իբր շուտով հայերի հարձակումներին կպատասխանենք ու մեր կայքն էլ ուր որ է կվերականգնենք: Հաշված րոպեների արդյունքում լեզուն կծած ադմինը վերադառնում է ու կրկին գրառում թողնում՝ հարձակումն իրոք հուժկու էր, ժամանակ է պետք վերականգնելու համար:

Այսպիսով, արդեն գրեթե վերականգնված ադրբեջանական կայքերը շարունակում են ստի, կեղծիքի, ապատեղեկատվության հոսքը: Չեմ կարող չնկատել, որ հոդվածի ընթերցողների քանակը նվազել է: Բնականաբար, խոսում ու գրում են հարձակումների մասին: Սեփական ժողովրդին սին հույսեր տալու փորձ էր մտացածին լուրը՝ իբր ադրբեջանցի հաքերները կոտրել են armenpress-ի և ՀՀ նախագահի կայքը, դրանք երկուսն էլ անխափան աշխատել են այսօր: Լրագրողներից մեկը փորձում է պարզել, թե ինչու արդյոք այս անգամ հայերը կարողացան նման նշանակալից հարձակումներ իրականացնել: Վեբ-պաշտպանության մասնագետ Նաիլ Վելիևը պատասխանում է, որ ադրբեջանական կայքերի մեծ մասը չունեն պատշաճ պաշտպանություն, բացի այդ իբրև արդարացում նշում՝ հարձակումների մեծ մասը ոչ թե հայկական, այլ ռուսական IP-ներից էին: Լրագրողի այն հարցին, թե ինչու ադրբեջանցի հաքերները չկարողացան պատասխան հարված հասցնել ու արագ վերականգնել, պարոն Վելիևը խոստովանում է՝  չունեինք բավարար ուժեր, մասնագիտացված խումբ, դրա համար նյութական միջոցներ են պետք:
Պարոն Վելիևին առաջարկում եմ դիմել իրենց չկայացած նախագահ Ալիևին: Եթե վերջինս 2-3 միլիարդ ուներ մարդասպանին ազատելու համար, հաստատ միջոցներ կունենա խեղճ ադրբեջանցի հաքերների օրվա հացն ապահովելու: Չնայած, Ադրբեջանում պետք է լինես կացնի սիրահար մարդասպան, որպեսզի ստանաս տուն, մեքենա, պաշտոն, պարգևներ, գրողը տանի հասարակ ժողովրդին, որն աղքատության եզրին է...
Իսկ մենք՝ հայերս, լավ գիտակցում ենք, որ հայ կիբեր բանակի արդյունավետ հարձակումները պայմանավորված էին համակարգված, սրընթաց ու խելացի աշխատանքով, ոչ թե ադրբեջանցի սովյալ հաքերների անգործությամբ: Ապրի մեր կիբեր բանակը, մեզ նորանոր հաղթանակներ տեղեկատվական դաշտում:

Հ. Գ. Քանզի ադրբեջանական կայքերն արդեն գրում են, հարկադրված եմ շարունակելու իմ աշխատանքը J

Комментариев нет:

Отправить комментарий