пятница, 7 сентября 2012 г.

Ուշադրություն. Ադրբեջանցին հրապարակավ քննադատում է Սաֆարովին ու իշխանությունների քայլը...


Մարդասպանի ազատումից հետո հայկական լրատվական կայքերի մեծ մասը պարբերաբար ներկայացնում էր այս կամ այն ադրբեջանցի մտավորականի բացասական տեսակետը Ալիևի որոշման առնչությամբ:


Այս անգամ բավականին կոշտ տեսակետ է հայտնել Ադրբեջանի հայտնի սոցիոլոգներից մեկը՝ Սեվիլ Հուսեյնովան: Ներկայացնում եմ «Մեր ժամանակի հերոսները» խորագրով հոդվածում ամփոփված վերջինիս խոսքն առանց փոփոխությունների.
«Չեմ ուզում քննարկել Սաֆարովի ազատման մանրամասները, և հիմա ինչ էլ ասեն մեր չինովնիկները, միևնույն է հանցանք է կատարվել, սպանություն, մարդասպանին էլ վաղուց ազատազրկման վճիռ է կայացվել: Կարևոր եմ համարում նշել, որ անձամբ չեմ համարում Սաֆարովին հերոս: Լուրերում երբեմն համեմատում են Սաֆարովին Բրեյվիկի հետ, չեմ էլ ուզում անգամ մասնակցել նման բանավեճերի: Շատ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ իշխանությունները ծաղիկներով, պարգևներով, մեծ խինդով դիմավորեցին Սաֆարովին, նման պարգևների չէին արժանացել նույնիսկ Ղարաբաղյան պատերազմի վետերանները: Ինչքան էլ խոսեն ու արդարացնեն Սաֆարովին, փաստը մնում է փաստ՝ Գուրգեն Մարգարյանն անձամբ ոչ մի առնչություն չուներ Ղարաբաղի պատերազմի ու դրան հաջորդող դեպքերի հետ: Հիմա իշխանությունները հասան իրենց ուզածին, և րոպե առ րոպե սրանում են խոսակցությունները սկսվելիք պատերազմական գործողությունների մասին: Ադրբեջանի հասարակության մեծ մասին հարց ունեմ՝ երբ ռազմական կոչեր եք անում ձեզանից քանի՞սը կգնան ռազմաճակատ: Համոզված եմ՝ շատ քչերը: Մեր Կառավարությունն ամեն ինչ անում է պատերազմի, բայց ոչ խաղաղ բանակցությունների համար: Այս տարիների ընթացքում իշխող վարչակազմը ջանք ու եռանդ չէր խնայում մեղադրելու ՄԱԿ-ին, ԵՄ-ին, ԱՄՆ-ին, Ռուսաստանին՝ իբր նրանք ոչ մի բան չեն անում հակամարտության լուծման համար, մինչդեռ հենց այդ նույն վարչակազմը հաջողությամբ օգտագործում է հակամարտության թեման՝ որպես հասարակությունը կառավարելու միակ միջոց: Մի կողմ դնելով Հայաստանի ռեակցիան, հիշենք մի բան, որ մեր երկրում հերոս հռչակելով փաստացի դաժան սպանության համար դատապարտված մեկին՝ մենք Եվրոպայի ձեռքում զենք ենք դնում մեր իսկ դեմ խոսելու, միջազգային հանրությունն այս գաղափարը երբեք չի ընդունի: Արդյո՞ք Սաֆարովի սպանությունից հետո ինչ-որ բան փոխվեց դեպի լավը, ու հակամարտության ասպարեզում մենք առաջընթա՞ց ունեցանք: Համոզված եմ՝ պատերազմը ոչ մի օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին: Հուսով եմ՝ մեր հասարակության մեջ դեռ կան մարդիկ, որոնք չեն հետևի Սաֆարովի օրինակին, և ատելության հողի վրա սպանություններ չեն կատարի, նմանատիպ քայլերով մենք ավելի ու ավելի հեռու ենք գնում հակամարտության լուծման ճանապարհից:»

Նշեմ նաև, որ հոդվածն ունի ընթերցողների մեծ քանակ: Սոցիոլոգն ասել է իրականությունը. Ադրբեջանն իր քայլով ևս մի զենք դրեց Արևմուտքի ձեռքին, բացի այդ՝ եթե Ադրբեջանը համոզված լիներ իր զինված ուժերում ու իշխող շրջանակներում՝ վաղուց էր պատերազմ սկսել...

Комментариев нет:

Отправить комментарий