понедельник, 3 сентября 2012 г.

Եղավ սպասելին. Ադրբեջանը «գցեց» Հունգարիային. պարտատոմսերը չեն գնվելու...


Ինչպես այսօր պաշտոնապես հայտարարեց ԱՊՆՀ-ն՝ Հունգարիայի արտաքին պարտատոմսերը գնելը չի մտնում Հիմնադրամի պլանների մեջ:



Նշենք, որ մինչ այդ հայտարարվել էր, որ Ադրբեջանը պատրաստվում է գնել Հունգարիայի արտաքին պարտատոմսերը՝ ներդնելով 2-ից 3 մլրդ եվրո գումար: Հունգարական կողմը մինչ այդ հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ նման բանակցություններ վարվում են, իսկ գումարը՝ ճշտվում:

Հենց այս գործարքն է ամենայն հավանականությամբ պատճառ հանդիսացել Հունգարիայի կողմից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնման համար:

Տվյալ պահին կարելի է փաստել, որ Հունգարիան արտահանձնեց մարդասպանին, որտեղ նրան իսկույն ազատ արձակեցին, զրկվեց ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում ձեռքբերված բազմաթիվ պատատոմսերի վերահասցեավորումից, սառեցվեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները, Հունգարիայի կառավարությունը սուր քննադատության արժանացավ սեփական իսկ ժողովրդի կողմից, իսկ միջազգային կարևորագույն ատյաններից այժմ պահանջում են բացատրել՝ ինչպես եղավ, որ ցմահ ազատազրկված հանցագործին արտահանձնեցին մի երկիր, որտեղ վերջինս ազգային հերոս է հռչակվել:

Комментариев нет:

Отправить комментарий