пятница, 7 сентября 2012 г.

Ալիևի կայքում մարդասպանի ազատման համար շնորհակալական նամակներ են տեղադրվել...


Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը՝ որպես մարդասպանին հերոսացնող ու պատվանդանին դնող, բռնատիրական, քաղաքակրթությունից հեռու և միջազգային հանրության համար լուրջ վտանգ ներկայացնող պետություն:


Ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական կայքէջում տեղադրվել են ադրբեջանցիների կողմից գրված նշանակալից թվով շնորհակալական նամակներ՝ Սաֆարովին ազատելու առնչությամբ: Բանական մարդու ուղեղին հասու չէ, թե ինչպես են հասարակ քաղաքացիները սրտանց ողջունում ու փառաբանում Ալիևին՝ «ազգային հերոսին ազատագրելու ու հայրենիք վերադարձնելու, հայերին ապտակ հասցնելու համար»: Նամակների հեղինակների մեծ մասը Սաֆարովին տեսնում է իրենց չեղած զինված ուժերը ղեկավարողի և «Արցախը բռնազավթած հայերից հողերը ետ վերադարձնողի» դերում: Ձեր ծոծրակը կտեսնեք, Արցախը չեք տեսնի…
Իսկ միջազգային հանրությունը պետք է լուրջ մտահոգվի այս առնչությամբ, քանզի չկա որևէ մի պետություն, որտեղ մարդասպանը հերոս հռչակվի նախագահի հրամանագրով, ավելին՝ քաղաքացիները խորին շնորհակալություններ հայտնեն դրա համար: Այնուհանդերձ, չբացառենք նաև այն, որ նամակների մեծ մասը կարող է և կեղծ լինել:

Комментариев нет:

Отправить комментарий