четверг, 27 сентября 2012 г.

Հրանտ Դինքի մասին ֆիլմը՝ Կաննում...


Պոլսի «Ագոս» թերթի հիմնադիր- խմբագրապետ Հրանտ Դինքի հեղինակած «Ջուրը գտավ իր հունը» պատմվածքի հիման վրա նկարահանված կարճամետրաժ ֆիլմը կմասնակցի Կաննի հեղինակավոր կինոփառատոնին:



Ֆիլմը նկարահանել է Անադոլուի համալսարանի Հաղորդակցության ֆակուլտետի Կինոյի և հեռուստատեսության ամբիոնի4-րդ կուսի ուսանող Ուղուր Էգեմեն Իրեսը որը մեծապես ազդվել է պատմվածքից:

«Պատմությունը շատ անկեղծ է և ցանկացա այն մի կարճամետրաժ ֆիլմի սցենար դարձնել: Ֆիլմը նկարահանելուց հետո որոշոցինք միջազգային որևէ կինոփառատոնի ներկայացնել: Մոտակա փառատոնը Կաննի միջազգային կինոփառատոնն է: Անցած ամիս հայտը ներկայացրեցինք»,-ասել է Իրեսը:

 Հեղինակը նշել է, որ  ֆիլմը մայիսի 16-27 կցուցադրվի Կաննի փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրության շրջանակներում:

 Նշենք, որ վերոնշյալ պատմվածքի հիմքում ընկած է Ֆրանսիայից Թուրքիայի Սըվազի գյուղերից մեկը եկող և այդ գյուղում մահացած հայազգիի  կնոջ պատմությունը:

http://ermenihaber.am/?lang_id=2&news_=5&cur_news=11

Комментариев нет:

Отправить комментарий