понедельник, 24 сентября 2012 г.

Ադրբեջանում խոստովանում են. ինտերնետային կապի արագությամբ ետ են Հայաստանից


Ադրբեջանում լուրջ անհանգստացած են ինտերնետային կապի որակով ու արագությամբ, հատկապես երբ բացարձակապես անաչառ ու հայերի հետ կապ չունեցող կազմակերպություններից մեկի տվյալներով՝ Հայաստանն առաջ է անցնում իր ցուցանիշներով Ադրբեջանից, գովելի տվյալներ է գրանցել նաև Վրաստանը:


Կայքերից մեկը գրում է. «Ադրբեջանում ինտերնետը դոփում է տեղում: Այն, ի համեմատ անցյալ տարվա, 6 աստիճան կորցրել է՝ իր արագությամբ զբաղեցնելով աշխարհում 112-րդ տեղը՝ 3,55 մեգաբայթ: Համաձայն մեր մասնագետների՝ դա կապված է առավելապես այն բանի հետ, որ մեր հարևան երկրներում կտրուկ աճել է ինտերնետային կապի արագությունը. Վրաստանում՝ 12,15 մեգաբայթ, Հայաստանում՝ 6,21...»:
Հաջողվեց նաև գտնել հետազոտությունները կատարած կազմակերպության կայքը: 
1. Հայաստան՝ http://www.netindex.com/download/2,105/Armenia/՝ 73-րդ տեղում
2. Ադրբեջան՝ http://www.netindex.com/download/2,110/Azerbaijan)՝ 113-րդ տեղում
Իսկ հայ օգտատերերը՝ այդ թվում երբեմն էլ՝ ես ինքս, հաճախ բողոքում ենք ինտերնետային կապի արագությունից J ամոթ մեզ J
Եթե լուրջ խոսենք, ապա մեր ցուցանիշները վատը չեն, սակայն պետք է ձգտենք ավելիին


Հ. Գ՚. Ամեն դեպքում չզարմանանք, որ մի քանի օր անց Ադրբեջանի ԶԼՄ-ները հանկարծ հայտնաբերեն, որ արդյունքները հրապարակած կազմակերպության տնօրենի կնոջ քրոջ ամուսնու եղբոր ընկերը մորական կողմից հայ էր :)

Շնորհակալություն Արտուր Ավանեսովին՝ նյութի պատրաստման ժամանակ ինձ օգնություն ցուցաբերելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий