воскресенье, 9 сентября 2012 г.

Այսօր Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում պատարագ է...


Վանի Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կմատուցվի հերթական պատարագը:


Ներկայումս ընթանում են նախապատրաստական աշխատանքները և պատարագի կազմակերպման մանրամասները քննարկելու համար Վանի նահագապետի տեղակալ Աթայ Ուսլուի գլխավորությամբ ժողով է անցկացվել: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ պատարագի կապակցությամբ այս տարի նույնպես Վանում սպասվում են մեծ թվով զբոսաշրջիկներ: 

Հիշեցնենք, որ 2005 թ. թուրքական կառավարությունը ֆինանսավորեց Սուրբ Խաչի վերանորոգումը և 2007 թ. վերանորոգման աշխատանքները ավարտին հասցվեցին: Իսկ 2010-ի սեպտեմբերի 19-ին՝ առաջին անգամ Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցվեց: 

Комментариев нет:

Отправить комментарий