пятница, 7 сентября 2012 г.

Ադրբեջանցիները զառանցում են. ԱՍԱԼԱՆ-ն, հիմա էլ, ադրբեջաներեն է սովորու՞մ...

Ադրբեջանցիները սարսափ-ֆիլմերի գերազանց սցենարիստներ կլինեին: Չեմ զարմանա՝ եթե մի օր Նորին մեծություն Ալիևը հրամայի անցկացնել հայերի մասին սարսափ-ֆիլմերի սցենարի մրցույց ու նավթահորերից կուտակած կեղտոտ փողերով լիուլի վարձատրի հաստատապես առաջին տեղը զբաղեցնող լրագրողներին...դե նրանք արդեն լավ պարապել են ու անգնահատելի փորձ ունեն այս ասպարեզում:


Նրանց վերջին գլուխգործոցը կոչվում է «ԱՍԱԼԱ-ն մեզ սպառնում է...»: Այս ֆանտաստիկ ֆիլմային ժանրին պատկանող սցենարը սկսվում է իբր ԱՍԱԼԱ-ի կողմից գրված նամակով, որ ադրբեջանցի խմբագիրներից մեկի «պարապ-վախտի» զբաղմունքն է: Հետո էլ հանկարծ իմանում ենք՝ ԱՍԱԼԱ-ն սպառնում է արդեն ադրբեջանցի դեսպաններին, պատգամավորներին, տո էլ դիվանագետներին, և վախից սպիտակած ադրբեջանցիներն իսկույն ուժեղացնում են անվտանգությունը: Սցենարի թարմ գրված հատվածը, որը բնականաբար տարածում է գտել ադրբեջանցիների կայքերում, կրում է ցնցող մի խորագիր. «ԱՍԱԼԱ-ն սովորում է ադրբեջաներեն»: Ահա այս հրապարակման մեջ իրենց լրագրող հորջորջող հեղինակը հայերի հասցեին յոթհարկանի վիրավորանքներ հեղինակելուց հետո կիսվում է ընթերցողների հետ ոչ մի հիմք չունեցող կասկածներով: Ցիտում եմ.
«Ես չեմ կասկածում, որ ԱՍԱԼԱ-ի ահաբեկիչները հիմա նստած ինտենսիվորեն ադրբեջաներեն են ուսումնասիրում, չէ՞ որ իրենց միջազգային ահաբեկիչ Մելքոնյանը թուրքերենով աղաչում էր մեր զինվորին խնայել իրեն, հաստատ ԱՍԱԼԱ-ին էլ շուտով պետք կգա ադրբեջաներենն այս նպատակով...»:
Ադրբեջանցինե՛ր, դուք ցնորվել եք արդեն, վախի ու Ալիևյան զոմբիացման պայմաններում կորցրել եք ձեր ուղեղի վերջին բջիջները: Շան պես վախենում եք հայ ցանկացած զինվորից, ձեր հորինված պատմության մեջ գեթ մի անգամ դեմ առ դեմ մարտնչած չկաք, մի հաղթանակ գրանցած չկաք: Ուզենանք՝ ադրբեջաներեն էլ կսովորենք, թշնամուդ լեզուն պիտի իմանաս: Իսկ ահա հերոս, կիրթ, բազմակողմանի զարգացած Մոնթեն 1993-ի հունիսի 12-ին իր ընկերների հետ Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝մոտենում են, պարզվում է՝  ադրբեջանցի են: Սկսվում է փոխհրաձգություն, որի արդյունքում սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը: Մոնթեն երբևէ չէր աղերսի ադրբեջանցու, նույն վայրկյանին կոչնչացներ, այնպես որ շատ ճիշտ եք անում՝ զգուշանում եք հայերից:
Մաղթում եմ ձեր իսկ հորինած սարսափ-ֆիլմերով լեցուն կյանք ձեզ...

Комментариев нет:

Отправить комментарий