четверг, 6 сентября 2012 г.

Թուրք սյունակագիր. քնած մարդուն սպանելը՝ գազանություն է.Ադրբեջանում զանգվածային խելագարություն է...


Թուրքական «Ռադիքալ» (Radikal) պարբերականի սյունակագիր Օրհան Քեմալ Ջենգիզը երեկվա իր հոդվածում անդրադառնալով  ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան վերադառնալուն և «հերոս» հռչակվելուն, գրում է.


«Սաֆարովը 2004 թվականին ՆԱՏՕ-ի մի ուսումնական ծրագրի ժամանակ կացինը վերցեց ձեռքը և սպանեց  քնած հայ սպային: Սարսափելի գազանություն: Հունգարական դատարանում Սաֆարովը հայտարարեց, թե «ադրբեջանական դրոշը անարգելու համար» է սպանել հայ սպային, սակայն հետագայում ապացուցվում է, որ սպանությունից առաջ  հայ և ադրբեջանցի սպաների միջև ոչ վեճ, ոչ շփում չի եղել»:

Իր հոդվածում Ջենգիզը  դատապարտում է Սաֆարովին հերոսացնելու փաստը և այն որակում` որպես զանգվածային խելագարություն: 
Սյունակագիրը  հայ սպայի սպանությունը բնութագրելով` որպես տիպիկ ատելության հողի վրա կատարված հանցագործություն, գրում է, -«Հունգարիան Սաֆարովին ցմահ պատժի դատապարտեց: Ադրբեջանը, խոստանալով, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժը հայրենիքում, պահանջում է հետ վերադարձնել Սաֆարովին: Հունգարիան էլ վերադարձնում է: Սակայն ի՞նչ պատիժ : Սաֆարովին հայրենիքում դիմավորում են որպես ազգային հերոսի, միանգամից ներում շնորհում, տուն ու չստացած աշխատավարձները տալիս: Իսկ իբր «ադրբեջանական դրոշը անարգելու համար» հայ սպային սպանելը Ադրբեջանում հերոսապատում է դառնում: Եթե սա զանգվածային խելագարություն չէ, ուրեմն ի՞նչ է: Հիմա այս զանգվածային խելագարության պատճառով, ամբողջ Կովկասը նորից ցնցվում է, իսկ  Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը` գնալով խորանում»:

1 комментарий: