суббота, 8 сентября 2012 г.

Kill Dim-ի արձագանքները. Ադրբեջանը պարտություն է կրում անգամ մուլտֆիլմերի ասպարեզում


Երեկ Ադրբեջանի ու ադրբեջանական բանակի իրական դեմքը սուր հումորի ու որակյալ անիմացիայի ներքո ներկայացնող Kill Dim Production-ը հանրության դատին հանձնեց նոր սերիան՝ Հունգարիայի կողմից մարդասպանի արտահանձնման, Ադրբեջանում Ալիևի կողմից վերջինիս ազատման ու առհասարակ Ադրբեջանում տիրող տրամադրությունների հետ: 


Մուլտֆիլմը YouTube-ում Kill Dim-ի պաշտոնական կայքում հայտնվելուց կարճ ժամանակ անց մեր աննամուս հարևան երկրի կողմից ենթարկվեց բողոքների՝ Report-ների, սակայն գրեթե կես ժամ անց նորից տեղադրվեց: Ադրբեջանցիները, դառը ճշմարտությունը հերթական անգամ ակնդրելուց և ուկնդրելուց հետո, սկսեցին ճարահատյալ հայհոյանքների տարափ տեղալ սոցկայքերում և Youtube-ում: Ձեռքս սրտիս դրած խոստովանում եմ՝ հայհոյանքների արագության, քանակի ու հարստության տեսանկյունից մենք զիջում ենք ադրբեջանցիներին J Թերևս սա միակ ասպարեզն է, որտեղ մեր դիրքերը երերուն են, քանի որ մենք քաղաքակիրթ ու հարուստ պատմություն ունեցող ազգ ենք J
Ադրբեջանական մամուլը, անշուշտ, չէր լինի ադրբեջանական մամուլ, եթե չմեկնաբաներ այս ամենը: Դե մենք էլ չէինք լինի հայկական ԶԼՄ-ներ, եթե չմերկացնենք Ադրբեջանի հեքիաթներն ու մի լավ չծիծաղեինք ադրբեջանական մտքի ցածր թռիչքների վրա:
Ահա առաջատար կայքերից մեկը մոգոնում է.
«Անկեղծ ասած՝ սիրով ևս մեկ անգամ կդիտեի մեծն Դիսնեյի մուլտֆիլմերից՝ ասենք «Թոմն ու Ջերին»: Անկախ տարիքից՝ միշտ հաճույքով եմ դիտում սովետական մուլտիպլիկացիան՝ «Վինի Թուխ» , «Դե՛, սպասի՛ր».....Սակայն այժմ այնպիսի ժամանակներ են, որ երեխաներն ավելի հաճախ Ալլադին և Չիպ ու Դեյլ են դիտում: Երեկ էլ YouTube-ում տեղադրված հայկական մուլտֆիլմերից մեկը նայեցի, բայց այնքան վատորակ էր, ցենզուրայից դուրս, որ շուտ փակեցի՝ չնայած որ շատ կարճ էր տևողությունը: Հիմարությունն այնքան շատ էր այս մուլտֆիլմում, որ համոզված եմ՝ անգամ ներքին սպառողն այն չի դիտի: Հավանաբար ստեղծողները դրսի՝ հատկապես մեր կայքի միջոցով գովազդի հույսեր ունեին: Եվ իհարկե հույսերից մեկն էլ YouTube-ն էր, որն էլ չի արդարացել, դիտումները շատ չեն…»:
Այնուհետ հոդվածագիրը երկար-բարակ անհիմն վերլուծություններ է անում՝ փորձելով հայկական այս կամ այն կայքի ու ասուլիսի քաղվածքներից պարզել, թե ով է արդյոք Kill Dim-իրական հեղինակը, մի՞թե Դավիթ Սահակյանցն է, ապա չգիտես ինչու մեջբերվում են Լևոն Մելիք-Շահնազարյանի խոսքերը: Վերջում ահա ադրբեջանցի լրագրողն անսպասելի քայլ է կատարում J
Պարզվում է՝ ի խորոց սրտի վիրավորված ազերիները փորձում են հակակշիռ գտնել կամ ստեղծել Kill Dim-ին: Իսկ քանի որ նման տաղանդներով վերջիններս չեն փայլում, խեղճ լրագրողը հարկադրված ներկայացնում է վատորակ ու Dislike-երի մեծ քանակով օժտված երկու տեսանյութեր, որոնցից մեկը շատ թույլ աշխատանք է՝ «անիմացիայի տնազ», իսկ մյուսն առհասարակ կապ չունի անիմացիայի հետ: Ներկայացնում եմ լինկերը և հիշեցնում եմ, որ դիտելուց հետո անպայման Report եք անում ու Dislike եք սեղմում.
Եթե լինեի լրագրողի փոխարեն, այս լինկերը երբեևէ չէի տեղադրի: Դրանով ապացուցվում է ադրբեջանցիների անզորությունն ու անորակ արտադրանքի առկայությունն այս ասպարեզում: Առանց կասկածի նշույլի՝ Kill Dim-ին սրանք մրցակից չեն J
Հիմա անդրադառնամ վերոնշյալ ցնդաբանական հրապարակման որոշ հատվածների: Նախ լրագրողը «Նոյի թվում» է մնացել, այժմ երեխաներն ամենաշատը Shrek են դիտում: Իսկ ստել պետք չի, քանի որ հարգելիներս, եթե այդքան չէիք ուզում դիտել, ապա ինչու սոցցանցերում ու YouTube-ում Kill Dim-ի նոր սերիան ավելի շատ հենց ադրբեջանցիների մեկնաբանությունների է արժանացել: Դիտումների քանակն էլ ավելի քան շատ է, եթե հաշվի առնենք, որ ադրբեջանական ռեփորթներից հետո բազմաթիվ հայ օգտատերեր՝ այդ թվում ես, YouTube-յան մեր ալիքներում տեղադրեցինք նոր սերիան, որպեսզի մուլտֆիլմերի սիրահար հարևան երկիրը Report-ային հարձակումներ չհասցնի անել: Եթե գումարենք բոլոր ալիքներում տեղադրված դիտումները, ստացվում է ահռելի մեծ թիվ: Ինչ վերաբերում է որակին և հումորին, ապա դրանում կասկած չկա, քանզի օտաերկրացիները՝ այդ թվում հունգարացիները, միայն դրական արձագանքներ են հղել: Այնպես որ, գոհ են թե՛ ներքին, թե՛ արտաքին սպառողները J
Ադրբեջանցիներին էլ խորհուրդ կտամ նախ սկսել նկարել սովորելուց J

Комментариев нет:

Отправить комментарий