четверг, 6 сентября 2012 г.

Le Huffington Post. հարկ է, որ ՆԱՏՕ-ն քննադատի այդ քայլը...


Le Huffington Post-ի` «Ադրբեջան. երկիր, որտեղ մարդասպանը հերոս է դառնում»  հոդվածը որոշակի կրճատումներով.


Վերջին օրերի հիմնական նորություններից մեկը Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն էր Ադրբեջանին, որտեղ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում շնորհեց եւ պարգեւատրեց:

Մենք նաեւ իմացանք, որ Հունգարիան համաձայնել է արտահանձնել Սաֆարովին ` նախապես Ադրբեջանից երաշխիքներ ստանալով, որ Սաֆարովը հայրենիքում կշարունակի կրել պատիժը: Սակայն ակնհայտ էին այն նշանները, որ ադրբեջանական կողմից երաշխիքները չէին պահպանվելու. մի քանի տարի առաջ մարդասպանն արդեն դասվել էր ազգային հերոսի շարքին:

Հայերի դժգոհությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ սփյուռքում միանգամայն հասկանալի է, հատկապես այն տեղեկությունից հետո, թե արտահանձնումը հնարավոր է դարձել Ադրբեջանի կողմից բավականին կլորիկ օգնության շնորհիվ:

Այդ առնչությամբ կարելի է  հետեւյալ երեք դիտարկումը կատարել.

1. Հարկ է լավագույն դեպքում խոստովանել ակնհայտ միամտությունը, վատագույն դեպքում` ակնհայտ ագահությունը, որով ԵՄ անդամ երկրի ղեկավարները հավատացին կամ կեցվածք ընդունեցին, թե հավատում են բռնապետական ռեժիմի կողմից տրված խոսքին:

2. Ցանկացած երկրում հայկական կազմակերպությունները պետք է իրենց կողմից ընտված պատգամավորներից պահանջեն անվերապահ քննադատել Ադրբեջանի գործողությունները, որը բոլորի աչքի առջեւ իրավաքաղաքական խարդավանք է նյութում:

3. Հարկ է, որ ՆԱՏՕ-ն քննադատի այդ քայլը, որը «կանաչ լույս» է վառում  այլատյացության եւ ռասիզմի հողի վրա հանցագործություն կատարած  բոլոր մարդասպաններին, քանի որ սպանությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի ծրագրի ժամանակ:

Սակայն այն, ինչ տեղի է ունենում, համապատասխանում է ժամանակի ոգուն: Վերջին շրջանում Ադրբեջանը գնում է ամբողջական ինստիտուտներ` իր նավթադոլարների շնորհիվ: 2011թ. Փարիզում Խաչքարների ցուցահանդեսի սաբոտաժը դրա օրինակներից մեկն է:

Բաքվի նավթադոլարների բույրը հասնում է մինչեւ Դանուբ: Յուրաքանչյուր երեկո արժանի է իր հերոսներին:

Комментариев нет:

Отправить комментарий