вторник, 18 сентября 2012 г.

Աշխարհահռչակ տիեզերագնացներն այցելել են Արցախ՝ անմիջապես դառնալով Persona non grata


Ադրբեջանի սև ցուցակը վերջին ամիսների ընթացքում ինտենսիվորեն լցվում է նորանոր անուններով:


Մենք՝ հայերս, միայն ուրախ ենք այդ կապակցությամբ, և շատ հաճախ հենց ադրբեջանական կայքերից ենք տեղեկանում՝ հստակ որ օրը, որ ժամին, քանի հոգի մուտք գործեցին ԼՂՀ: Այսպիսով, Ադրբեջանն ակամայից ապացուցում է աշխարհին, որ Արցախը հետաքրքիր է ու գրավիչ թե՛ քաղաքական գործիչների, թե՛ արվեստագետների, թե՛ համաշխարհային ճանաչում վայելող անձանց համար: Չմոռանանք, թե որքան ծանր էր Ադրբեջանի համար մարսելը հրեաների մեծ խմբի այցը ԼՂՀ J
Հուսով եմ՝ նույնքան ծանր կմարսի հանրահայտ տիեզերագնացների ուղևորությունը դեպի Արցախ J
Այսպիսով, ադրբեջանական մամուլը, կրկին մարտահրավեր նետելով ողջ քաղաքակիրթ աշխարհին, հպարտորեն գրում է. «Այսօր Ադրբեջանի ԱԳ խոսնակ Էլման Աբդուլաևը հայտարարեց, որ անկախ ամեն ինչից՝ Լեռնային Ղարաբաղ այցելած ցանկացած անձ, որը չունի Ադրբեջանի թույլտվությունը, կընդգրկվի սև ցուցակում: Այս անգամ նման քայլի են գնացել հայտնի տիեզերագնացներ Չարլզ Դյուկն ու Կլոդ Նիկոլիեն: Սույն թվականի սեպտեմբերի 16-ին նրանք մասնակցել են Արցախում ընթացող «Մարդն ու տիեզերքը» կոնֆերանսին...»:
Սիրով տեղեկացնեմ, որ ամերիկացի Դյուկը բոլորիս քաջածանոթ «Ապոլոն-16»-ի անձնակազմի անդամ է եղել, իսկ ահա Նիկոլիեն միակ շվեյցարացին է, որը եղել է տիեզերքում ու 4 տիեզերական թռիչք կատարել:
Եթե մի օր Հռոմի պապն այցելի Արցախ, ի՞նչ են անելու ադրբեջանցիները, պատերա՞զմ են հայտարարելու ողջ քրիստոնեական աշխարհին...

Комментариев нет:

Отправить комментарий