понедельник, 17 сентября 2012 г.

Աղթամար, Անի, Կարս...Ուղևորություն դեպի ԷՐԳԻՐ (photo/video)

2012 թվականի սեպտեմբերին մի խումբ հայեր ուղևորվեցին դեպի Արևմտյան Հայաստան՝ նպատակ ունենալով նախ մասնակցել սեպտեմբերի 9-ին Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու պատարագին, ինչպես նաև տեսնել Կարսի Ս. Առաքելոցը, Վարագավանքը, Անիի Ս. Փրկիչը և այլն: Ուղևորության մասնակից թուրքագետ Մհեր Աբրահամյանը պատմում է.


«Ուղևորությունը տեղի ունեցավ 2012թ սեպտեմբերի 7-ից 10-ը, որը կազմակերպել էր «Նարեկավանք տուր» ընկերությունը: Գլխավոր նպատակն էր մասնակցելու Վանի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում տեղի ունեցող պատարագին, որը, ինչպես գիտենք, տարին մեկ անգամ է թույլատրվում: Խմբում կային տեղացի հայեր, ավստրալիահայեր, հոգևորականներ և այլն:
Այցելեցինք Կարս, Իգդիր, Բայազետ, Վան, Անի: Բոլորն էլ կարևորում ենք, քանի որ ամեն քաղաք պատմում է մեր հայերի անցյալը և ամեն քաղաք հիշեցնում Հայոց ցեղասպանությունը: Գոհ եմ ուղևորությունից: Ամեն ինչ անցավ շատ հանգիստ և առանց որևէ խոչընդոտի: Ամենահետաքրքիր ու հիշարժան պահերից մեկն այն էր, երբ ամբողջ կղզում կախված էին թուրքական դրոշներ և մեր հետ եկած երիտասարդները պարզում են հայոց դրոշը և երգում ու պարում Մարաթուկ անսամբլի հետ: Ինձ համար կարևոր էր անշուշտ խաչն իմ աչքերով տեսնելը եկեղեցու վրա այդ արարողության ժամանակ: Չմոռանամ սուրբ մկրտության արարողությունը. փաստորեն՝ Արևմտյան Հայաստանում կնքվեցին երկու երեխաներ մեր խմբից: Առհասարակ, հայկական տրամադրություն էր տիրում կղզում՝ չնայած նրան, որ բացի հայերից՝ ներկա էին նաև թուրքեր և քրդեր»:

Ստորև ներկայացնում եմ պարոն Աբրահամյանի տրամադրած լուսանկարներն ու տեսանյութերը՝ կից մեկնաբանությամբ.

Կարսի Ս. Առաքելոց վանքի մոտ հայերն աղոթում են




Անի քաղաքի Ս. Փրկիչ եկեղեցին, կիսավեր, վերանորոգվում է



Անիի բաղնիքները. ավերակներ


Տիգրանո Հոնենցի եկեղեցին, 1215 թվական

Եկեղեցու որմնանկարները, գմբեթը՝ ներսից

Նիկողայոս Մառի պեղումների արդյունքում բացված ճանապարհը, Անի


Անիի Ս. Առաքելոց եկեղեցին



Դարոինկի բերդը



Վարագավանք, ներսից



Վարագավանքի պահակը, ազգությամբ՝ քուրդ








Աղթամարի Ս. Խաչ, պատարագի ժամանակ


Պատարագից հետո հայերը երգում ու պարում են, բարձրացնում են հայկական դրոշը




Կնունքի արարողություն Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում


Հայեր Ավստրալիայից, ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, Հայաստանից, որոնք եկել են պատարագին մասնակցելու












Комментариев нет:

Отправить комментарий