среда, 19 сентября 2012 г.

Ադրբեջանցիները ֆրանսահայերին սխալ են հաշվել (video)

Սույն թվականի սեպտեմբերի 18-ին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջև կայացել է ֆրանսահայերի բողոքի ցույցը` ուղղված մարդասպան Սաֆարովին ներում շնորհելու և Հայաստանի ու Արցախի  նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականության դեմ: 

Ցույցին մասնակցում էր ավելի քան 2000 մարդ, ինչպես նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի  պատգամավորներ:

Փարիզում Հայաստանի դեսպանատան առջև միևնույն ժամանակ մեկնարկել էր ադրբեջանցիների կազմակերպած ցույցը, սակայն համաձայն վկաների՝ մասնակիցները ընդհամենը 150 են ու զավեշտալին այն է, որ ցուցարարները ոչ միայն  ադրբեջանական, այլև թուրքական դրոշներ են պարզել, իսկ Հոլանդիայից սպասվող ադրբեջանցիները այդպես էլ չեն եկել:
Իսկ ադրբեջանական մամուլն ինչպես միշտ լուրջ խնդիրներ ունի տեսողության հետ, եթե իհարկե հարցը վերաբերում է հայերին J
Ադրբեջանական կայքերում տեղադրվել են մտածված կերպով բավականին հեռվից նկարված լուսանկարներ՝ առանց դրանք մեծացնելու հնարավորության, և մեկնաբանվել հետևյալ կերպ՝ հայերի ցույցն Ալիևի ժամանման դեմ տապալվեց, խոստացել էին՝ 1000 հոգուց ավել, սակայն հազիվ 50 հոգի էր ներկա...
Անզեն աչքով տեսանելի, թե որքան հայ կար: Այնուհանդերձ, չեմ շարժվի ադրբեջանական ոճով և մեծ սիրով կներկայացնեմ տեսանյութը՝ առանց խոսքերի ու մեկնաբանությունների:


Комментариев нет:

Отправить комментарий