суббота, 22 сентября 2012 г.

Ադրբեջանը խեղաթյուրում է ՀՀ նախագահի՝ Անկախության օրվա ուղերձը (video)

եղեկատվական պատերազմում ամեն ինչ սպասիր թշնամուցդ՝ հատկապես եթե դա Ադրբեջանն է: 


Այնուհանդերձ, այս անգամ արդեն Ադրբեջանի քայլերն ավելի քան նողկալի են, երբ խեղաթյուրված են ներկայացնում ՀՀ նախագահի ուղերձը՝ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ: Եվ ասեմ ավելին՝ ոչ թե խեղաթյուրում է, այլ ադրբեջանական տեղեկատվական կայքի խմբագիրն իրեն թույլ է տալիս գրել ուղերձ՝ ՀՀ նախագահի անունից, տեղադրել կայքում, ապա միայն ծավալուն հոդվածի վերջում՝ ամենաանկատելի հատվածում՝ որպես հետգրություն նշել. «Ուղերձը գրված է կայքի խմբագրության կողմից, սակայն հենց այսպիսի տեսք կունենար Սերժ Սարգսյանի խոսքը, եթե նա լիներ անկեղծ իր ժողովրդի հետ…»:
Պետք չէ տուրք տալ երևակայությանը, որպեսզի պատկերացնեք, թե ինչ են մոգոնել ադրբեջանցիները: Միայն մեկ հատված մեջբերեմ. «Որպես ՀՀ նախագահ՝ ստիպված եմ խոստովանել, որ չենք կարողացել բարիդրացիական հարաբերություններ հաստատել մեր հարևան երկրների հետ, ավելին՝ առանց պատճառի կոտորել ենք մեր հարևաններին, պահանջել տարածքներ, արել ենք ամեն ինչ՝ լավ հարևաններից զրկվելու համար…»:
ՀՀ նախագահը, ով էլ որ նրա փոխարեն լիներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, թե մեկ ուրիշը, երբեք չէր կարող նույնիսկ մտածել այս մասին: Հանդգնության վերջին աստիճանն է, որ ադրբեջանցիները կցել են հոդվածին Սերժ Սարգսյանի նկարը և տեքստը ներկայացրել՝ որպես պաշտոնական ելույթ: Սա թյուրիմացություն է առաջ բերում օտարազգի ընթերցողի մոտ, քանի որ առաջին հայացքից թվում է՝ ՀՀ նախագահն իրոք նման բաներ է ասել: Ի դեպ, ադրբեջանցիների այս ցնդաբանությունն ինձ ուղարկել է ռուս օգտատերերից մեկը, որն անկեղծ զարմանք է ապրել՝ փորձելով պարզել ինձանից՝ արդյոք սա ապատեղեկատվություն չէ…
Ադրբեջանցիները շատ հեռուն են գնացել…Թյուրիմացություններից խուսափելու համար ներկայացնեմ իրական ելույթի ռուսալեզու և հայալեզու տարբերակները, որոնք զետեղված են նախագահի պաշտոնական կայքէջում՝ president.am-ում: Նյութին կցում եմ նաև անհերքելի փաստ հանդիսացող տեսանյութը:




Комментариев нет:

Отправить комментарий