пятница, 28 сентября 2012 г.

Ֆիլմ՝ Թուրքիայի հայ հայտնի կոմունիստի մասին (video/видео)

Թուրք ռեժիսոր Դենիզ Քոչաքը նկարահանել և էկրանին է հանձնում հայ ատաղձագործ Սարգիս Չերքեզյանի  (Sarkis Çerkezyan կամ Sarkis Çerkez) մասին կենսագրական ֆիլմ:



Այս մասին հայտնող «CNNTurk» լրատվական ծառայությունը տեղեկացնում է նաև, որ ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը լինելու է «Tarık Zafer Tunaya» մշակույթի կենտրոնում:

«Կյանքի ատաղձագործը» անվամբ ֆիլմում ներկայացվում է Թուրքիայի հայերի, հույների, ինչպես նաև կոմունիստների ու բանվոր դասակարգի պատմությունը:

Սարգիս Չերքեզյանը մահացել է 93 տարեկանում 2009թ.: Նա անդամակցում էր Թուրքիայի կոմունիստական կուսակցությանը: Ժամանակին իր արհեստանոցում գաղտնի կերպով կազմակերպել է թուրք կումունիստների «Թռիչք» թերթի տպագրությունը: Սարգիսը կատարել է նաև մի շարք թարգմանություններ, հեղինակել է «Աշխարհը կբավականացնի բոլորիս» գիրքը, որի հիման վրա էլ նկարահանվել է վերոնշյալ ֆիլմը: Ֆիլմը դիտեք այստեղ: Ներկայացնում եմ նաև Չերքեզյանի հայերեն կատարումներից մեկը:

Bu video Adobe Flash Player'ın son sürümünü gerektirmektedir.

Adobe Flash Player'ın son sürümünü indirin.



Турецкий режиссер Дениз Кочак снял и представил на суд зрителя биографический фильм об армянском плотнике Саркисе Черкезяне. Об этом сообщает информационная служба «CNNTurk», отмечая, что премьера фильма состоится в культурном центре «Tarık Zafer Tunaya».

В фильме под названием «Плотник жизни» представлена история турецких армян, греков, а также коммунистов и рабочего класса.

Саркис Черкезян скончался в 2009 году в возрасте 93 лет. Он был членом Коммунистической партии Турции. В свое время он тайно организовал в своей мастерской публикацию газеты турецких коммунистов «Полет». Саркис Черкезян является и автором ряда переводов, а также книги «Мира хватит всем», по мотивам которой и был снят этот фильм.


http://ermenihaber.am/?lang_id=2&news_=5&cur_news=55

Комментариев нет:

Отправить комментарий