понедельник, 17 сентября 2012 г.

Ադրբեջանի պատասխանը Yeresbook-ին. նոր սոցցանց՝ Իլհամ Ալիևի կողմից


Կենացները քաղցրանում են...:)
Այն, ինչ անում են հայերը՝ լավ, թե վատ, անպայման պետք է կրկնվի Ադրբեջանում: Հաճելի է, երբ հեղինակություն ես հարևանիդ համար J


Ադրբեջանական մամուլը ժամեր առաջ տեղեկացրել է, որ Ադրբեջանում մեկնարկում է նոր սոցիալական ցանց՝  ButaLife անվամբ: Համաձայն հրապարակումների՝ սոցցանցն ունի բոլոր այն հնարավորությունները, ինչ Facebook-ը. այսինքն՝ լուսանկարների, նյութերի, հրապարակումների, տեսանյութերի տեղադրման ու ընկերների հետ կիսելու գործառույթներ:
Ի դեպ, շատերը՝ այդ թվում ես, քննադատում էինք Yeresbook-ի խիստ նմանությունը Facebook-ին, սակայն ադրբեջանցիներն ավելի քիչ են տուրք տվել երևակայությանը՝ FB-ին բնորոշ կապույտի երանգներին միայն ավելացնելով վառ կանաչը: Հավելեմ մի փաստ ևս. գրանցվելու իրավունք ունեցող երկրների շարքում կա նաև Հայաստանը, այնուհանդերձ հայ օգտատերերին խորհուրդ կտամ չտրվել արկածախնդրությանն ու գրանցումների մեծ քանակ չապահովել, քանզի բոլորս էլ գիտենք՝ նման պարագայում ադրբեջանական մամուլն ուրախությամբ կբարձրաձայնի՝ մեր սոցցանցից շատ հայեր են օգտվում, իրենց Yeresbook-ն ու անգամ Facebook-ը հոգնեցրել են:
Չմոռանամ շեշտել այն հանգամանքը, որ ButaLife-ի ստեղծման պատմության մեջ պաշտոնապես նշված է. կայքի ստեղծման նախաձեռնությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևինն է J Ահա թե ինչով է զբաղված Ալիևն աշխատանքային ժամերին

7 комментариев:

  1. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить
  2. hayrenasirutyunic drtvac, sirts Yeresbook-um grancvel uzec :))

    ОтветитьУдалить
    Ответы
    1. :)))))))))))))))))))))) shutov kbardzrana Yeresbook-i reyting@

      Удалить
    2. Indzela tenc tvum :)
      Zorov grancel en talis mardiq:)

      Удалить
  3. ժողովուրդ, ինչպես ինձ հուշեց Նարեկ Պետրոսյանը, ադրբեջանական այս սոցցանցում գրանցվելով՝ դուք ձեր տվյալներն ամբողջությամբ տրամադրելու եք թշբամում՝ սկսած մեյլից՝ էլեկտրոնային հասցեից: Այնպես որ լավ մտածեք

    ОтветитьУдалить
  4. chem haskanum hayerin zgushacnelu imast@ -mite tenc hayer klinen vor azerakan es cancum kgrancven-ed hla hech ..iranc iskakan tvyalnerov??? -absurd! bayc de qani vor grel eq uremn indzanic lav giteq ..incheve - mi ban el asem -tqac unem azerneri vra,bayc de gone ed vochxarner@ iranc nor soccanci anun@ poxac en grel-isk meronq daje ed erevakayutynn el chunecan-menak fantazianer@ heriqec guyn@ poxen u anun@ targmanen (amota..mi anun@ inch a vor chkaracinq horinenq? )

    ОтветитьУдалить
    Ответы
    1. apreq, vor latinatar ek grel hargeli Argishti:) I dep, arden kan tenc hayer, es der sxal em arel, nyuti mej chem grel, 14-15 tarekanner@ dzvar mta&en vor azerinerin tema en talis :)
      Ha, mer soccanc@ xaytarakutyun a, bayc sa el pakas@ chi, ete 100% ankeg& linem, ha mek@ myusin arzen; bayc menk tegekatvakan paterazmum enk, mer tshnamin mer yeresbookic heto e sa bacel, sa mek, erkrordn el guyneri` dizayni nmanutyun@ shat aveli aknhayt e, dra hamar el inchu chgrem? Grel em, mi hat el Zuckerbergi ejerin enk ugarkel es domaini tvyalner@. Tesnenk inch ogut kta...
      Baci ayd, shaaaaaaat aveli karevor e, vor Aliyevi matn e xar@ es amen inchin, ayn el pashtonapes, mi xoskov kpnelu shat teger kan

      Удалить