воскресенье, 21 октября 2012 г.

Արցախ-Աբխազիա՝ 3:0. կեցցե՛ն մեր հայ ֆուտբոլիստները...


Ֆուտբոլի Արցախի հավաքականն այսօր Ստեփանակերտում ընկերական հանդիպում է անցկացրել Աբխազիայի հավաքականի հետ: Տանտերերն առավելության են հասել խոշոր 3:0 հաշվով: Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։
անի մարգարյան բլոգ artsakh football abkhazia


 Ինչպես տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ով նման հանդիպումները կարևոր է համարել թե սպորտի, թե երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
Սեպտեմբերին Աբխազիան Արցախին ընդունել էր Սուխումում: Այս մրցավեճում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1:1:

Комментариев нет:

Отправить комментарий