воскресенье, 21 октября 2012 г.

Բաքվում զանգվածային ցույցեր են. շուրջ 40 ձերբակալվածներ (video)

Այսօր առավոտվանից սկսած՝ Բաքվի կենտրոն տանող բոլոր ճանապարհները փակ էին, ոստիկանությունը խիստ վերահսկողություն էր անցկացնում:
անի մարգարյան բլոգ ани маргарян блог баку baku clashes


Ցանկացած քիչ թե շատ կասկածելի անձ, որը ցանկանում էր կենտրոնական՝ Ցայտաղբյուրների հրապարակ հասնել, հարցաքննվում էր ոստիկանների կողմից, մեծ մասին էլ պարզապես թույլ չէին տալիս քաղաքի կենտրոնում հայտնվել: Turan լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Մուսավաթի կենտրոնական գրասենյակում տեղի են ունեցել ձերբակալություններ: Ձերբակալվածների շարքում են բարձրաստիճան պաշտոնյաներ ու կուսակցության առաջին դեմքերը: Ընդհանուր առմամբ ձերբակալվածների թիվը, համաձայն նախնական տվյալների, գերազանցում է 40-ը:
Ցույցը սկսվեց 15:00-ին: Ի սկզբանե ոստիկանները նախահարձակ եղան. ցուցարարներին բռնի ուժով ցրում էին կամ տանում մոտակա ոստիկանական բաժանմունք: Նշեմ նաև, որ լրագրողներին ու լուսանկարիչներին արգելված էր երևալ նույնիսկ ցույցին կից տարածքներում: Մեզ հասած քիչ թվով և ոչ այնքան լավ որակի լուսանկարներն ու տեսագրություններն արվել են ցուցարարների կողմից:
Ցույցին մասնակցում էին Ադրբեջանի ընդդիմադիր խմբավորումներն ու խոսքի ազատության համար պայքարող ՀԿ-ները: Նրանք պահանջում էին խորհրդարանը ցրել, վերջ դնել կոռուպցիային և նոր, արդար ընտրություններ անցկացնել: 


Комментариев нет:

Отправить комментарий