понедельник, 1 октября 2012 г.

Կիրկորովից Ադրբեջանում էլ են հրաժարվում՝ նրա համերգը քաղաքականացնելով...


Ֆիլիպ Կիրկորով...արտաբերեք այս անունը Հայաստանում, ու չնայած կատարողի բնատուր տաղանդի ու վառ կերպարի՝ ձեզ կնայեն քմծիծաղով: Դրա պատճառները բազում են. նա պարբերաբար քարոզում է ու վերամշակում թուրքական էստրադայի երգերը, չի ընդունում իր հայ լինելը, բացի այդ էլ վերջին շրջանում հատկանշվում է տարօրինակ ու լպիրշ պահվածքով:


Թվում է՝ նման հանգամանքների պայմանում Ադրբեջանում նրա համերգը կընդունվի գրկաբաց: Այնուհանդերձ, ադրբեջանցիները չեն շտապում ողջունել Կիրկորովին:
Առաջատար կայքերից մեկը տեղեկացնում է. «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը պատրաստվում է մարդաշատ ցույց կազմակերպել՝ Բաքվում Ֆիլիպ Կիրկորովի համերգի կայացման դեմ: Այն կայանալու է սույն թվականի նոյեմբերի 9-ին Հեյդար Ալիևի անվան համերգասրահում: Նշենք, որ Կիրկորովը հայկական արմատներ ունի՝ չնայած որ ռուսական էստրադայի ներկայացուցիչ է: Նա երկար ժամանակ խուսափում էր Բաքվում համերգ տալուց. միայն մեկ անգամ Իգոր Կրուտոյի խմբային համերգին էր մասնակցել: Համաձայն համերգի կազմակերպիչների հավաստիացումների՝ կայանալիք համերգի բոլոր տոմսերն արդեն իսկ վաճառված են...»:
Նախ և առաջ, այպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» ընդամենը հոգեկան խանգարումներ ունեցող ծայրահեղ ազգայնականների հավաքածու է, որոնց Ալիևի վարչակարգն օգտագործում է հարկ եղած դեպքում: Հայ բռնցքամարտիկների վրա Բաքվում քարեր նետելու տխրահռչակ դեպքը կատարվել է հենց վերջիններիս անմիջական մասնակցությամբ: Ահա այս անգամ էլ Արցախյան հիմնախնդիրը կրկին շեշտելու առիթ է ընձեռնվել՝ Կիրկորովի հայկական արմատների ու Բաքվի համերգի տեսքով, ուստի Ադրբեջանը փորձում է նույնիսկ Արցախի հետ որևէ առնչություն չունեցող իրադարձությունը քաղաքականացնել: Հետաքրքիր է՝ ինչու է ադրբեջանցիների ուշադրությունից վրիպել այն հանգամանքը, որ տարիներ առաջ Կիրկորովի համերգը Երևանում չկայացավ, քանի որ Ֆիլիպն իրեն թույլ էր տվել Թուրքիայում մենահամերգի ժամանակ հայտարարել՝ իբր ինքը թուրք է, ու հանդես էր եկել թուրքական դրոշի նկարով վերնաշապիկով: Անկեղծ ասած՝ կարծում էի՝ նրանք կօգտագործեն այս հանգամանքը հայերի դեմ: Ինչևէ, այս ամենի արդյունքում կարելի է գալ հետևյալ եզրահանգման. Կիրկորովի օրն էլ օր չի. ո՛չ Հայաստանում են ուզում տեսնել նրան, ո՛չ էլ Ադրբեջանում J

Комментариев нет:

Отправить комментарий