пятница, 12 октября 2012 г.

Ալիևի պաշտոնական զառանցանքը: Ադրբեջանի ամեն մի հաղթանակը հայերի համար ողբերգություն է...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հերթական անգամ հաստատել է այն փաստը, որ հակահայկական քարոզչությունն ու հայատյացության խրախուսումն ընկած է Ադրբեջանի պետական քաղաքականության, ավելին՝ համապետական շահի ու նպատակների հիմքում: 
Aliyev Ilham speech Azerbaijani


Առավել զավեշտալի է այն հանգամանքը, որ նույնիսկ ներքաղաքական խնդիրների մասին խոսելիս Ալիևն այնքան անզոր է, այլևս ունակ չէ կոծկելու պետական պարտքերը, ֆինանսական ձախողումները, տնտեսական ճգնաժամը, կոռուպցիայի ահռելի չափերը, նավթարդյունաբերության ծավալի նվազումները, որ միակ տարբերակը մնում է հայերին պատեհ-անպատեհ հիշատակելը:
Azerbaijan, Azergayjan

Նախարարների խորհրդի նիստում շուրջ 9 տպագիր էջ զբաղեցնող իր խոսքում Իլհամ Ալիևը վարդագույն երազները՝ երկրի զարգացման մասին ներկայացրել է՝ որպես իրականություն: Սկզբում նշել է իբր Ադրբեջանի տնտեսական նվաճումների, նավթի, գազի, գյուղատնտեսության մասին՝ անշուշտ՝ առանց որևէ կոնկրետ թվերի, փաստերի, վկայությունների, համեմատությունների նախորդ տարվա հետ, հետազոտությունների...ադրբեջանցուց էլ ի՞նչ սպասես: Եվ եզրափակելով ցնդաբանության գագաթնակետը վաղուց հաղթահարած ճառը՝ Ալիևը հայտարարել է. «Մեզ համար մեծ պատմական նվաճում է, որ այս տարվա ընթացքում բազմաթիվ պետություններ ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ավելի քան 120 պետություն կողմնակից են հենց մեր դիրքորոշմանը Ղարաբաղյան հակամարտության մեջ: Ադրբեջանի ցանկացած հաղթանակ Հայաստանի ողբերգությունն է, մեր ցանկացած հաջողությունը՝ նրանց հիասթափությունը: Իսկ մենք դեռ շատ հաջողություններ ենք ունենալու: Իսկ մեր մեծագույն հաջողությունը կլինի այն ժամանակ, երբ Շուշիում և Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշը ծածանվի: Եվ ես համոզված եմ, չեմ կասկածում՝ այդ օրը հեռու չէ: Մեզանից յուրաքանչյուրը, յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իր իր գործունեությամբ էլ ավելի մոտեցնել այդ պատմական օրը: Շնորհակալություն ուշադրության համար...»:
Այսքանից հետո կասկած չի մնում՝ Ադրբեջանի վարչակազմը հասել է խելագարության աստիճանի, հոգեկան սուր հիվանդության՝ հայաֆոբիայի ծայրահեղ մակարդակի...սա կարող է կասեցնել ձեր բնականոն կենսընթացը, պարոնա՛յք: Խնդրում եմ՝ ցու՛յց տվեք ինձ մի պետություն, որը պաշտոնապես հայտարարել է՝ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում: Նույնիսկ Թուրքիան այս հարցում մի քանի անգամ միմյանց հակասող հայտարարություններ է արել: Ալիևը ստում է...
Միանգամից ասեմ, որ Շուշիում ու Ստեփանակերտում երբեք ադրբեջանական ոչինչ չի լինելու, առավել ևս՝ դրոշ: Ձեր ծոծրակը կտեսնեք, դա չեք տեսնելու: Եվ առհասարակ, հայերը երբեք չեն հետաքրքրվում իր հարևան երկրի, հատկապես՝ Ադրբեջանի նման ագրեսոր, բռնատիրական ու կոռուպցիայի մեջ մինչև կոկորդը սուզված պետության ներքին հարցերով ու եթերային «հաղթանակներով»: Ալիևը կրկին ու կրկին ապացուցում է մի քանի հանգամանք.
ա. Ադրբեջանում առանց հայերի մասին հիշատակելու ոչինչ չի լինում ու ոչինչ տեղից չի շարժվում
բ. Սեփական ժողովրդին խաբելու բոլոր տարբերակները սպառված են, աչքերին թոզ փչելու միակ տարբերակը՝ առաջ դեպի Արցախ նշանաբանն է
գ. Ադրբեջանի առաջին դեմքը իր ցանկացած պաշտոնական ելույթ ավարտում է հայատյացության քարոզմամբ ու հայերին թշնամիներ անվանելով: Սա ագրեսոր պետության ցուցիչ է, ինչը վտանգ է նաև միջազգային հանրության համար
Վերջում հավելեմ, որ նախարարների խորհրդի նիստը դեռևս սույն թվականի ապրիլին կրկին զուրկ չէր հայերի դեմ ուղղված համապետական ադրբեջանական կոչերով: Այն ժամանակ էլ Ալիևը հայերին ու հայկական լոբբին հռչակել էր համար առաջին թշնամի ցանկացած ադրբեջանցու համար:

Комментариев нет:

Отправить комментарий