воскресенье, 14 октября 2012 г.

Բողոքի նոտա՝ Ադրբեջանի կողմից՝ Լիտվային. պատճառը՝ Արցախ այցելելը...


Ադրբեջանի ԱԳՆ-ն անգործ չի մնում վերջին շաբաթների ընթացքում, քանզի ավելի ու ավելի մեծ քանակով օտարազգիներ են այցելում Արցախ :)
Nagorno Karabakh artsakh


Այս անգամ ևս ԱԳՆ-ն իր գոյության մասին մոռացած ժողովրդին հիշեցրեց իր մասին՝ Ադրբեջանում արդեն իսկ ադաթ դարձած բողոքի նոտայի շնորհիվ: Նոտան ուղղված էր Լիտվային: Պարզվում է՝ լիտվացի երաժիշտների նվագախումբը հանդգնել էր այցելել Արցախ, ավելին՝ հիանալ հայերի հյուրասիրությամբ ու տեղի հայկական հուշարձաններով՝ առանց Ադրբեջանից թույլտվություն ստանալու: 
Ամենազավեշտալին ադրբեջանական կողմի այն հավաստիացումներն են՝ իբր «Լիտվան պաշտոնապես պատասխանել է՝ իրենց նվագախմբին հայերը խաբեությամբ են տարել Արցախ...»:
Սա հիշեցնում է հումորային հաղորդումից մի հատված, բայց բացարձակապես չի կարող լինել պետության ու պետական գերատեսչության կողմից պաշտոնական պատասխան: Կարծում եմ՝ բացատրելու կարիք չկա, որ որևէ մեկին խաբեությամբ տանել Արցախ, անցկացնել սահմանը, հյուրասիրել, համերգ կազմակերպել, անհնար է: Լիտվացիները քաջ գիտակցել են՝ ուր են գալիս և ինչի համար: Ադրբեջանի այս հավաստիացումները պարզապես տարրական ապատեղեկատվություն են:
Իսկ մենք՝ հայերս, մեր կողմից խոստանում ենք անգործ չթողնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին: Թիթեռ նկարելու փոխարեն՝ նրանք դեռ շատ առիթներ կունենան բողոքի նոտայի տեքստեր մոգոնելու...

Комментариев нет:

Отправить комментарий