вторник, 16 октября 2012 г.

Ադրբեջանի դրոշն իր երկրի ճակատագիրն ունի. կրկին թարս են կախել...


Այն, որ Ադրբեջանի դրոշը պարբերաբար այրվում է, պատռվում է, գլխիվայր է ներկայացվում, ոչ մեկի, նույնիսկ՝ հենց իրենց՝ ադրբեջանցիների համար նորություն չէ: Դրոշը պետության մասին է խոսում :)
Ani Margaryan blog Azerbaijan flag


Այս անգամ էլ ադրբեջանցիները չեն կարողանում հասկանալ այս դառը իրականության կամ էլ դժբախտ պատահականության պատճառները: Պարզվում է՝ շախմատի եվրոպական ակումբային մրցաշարի 6-րդ փուլում Ադրբեջանի թիմը խաղում էր Պետերբուրգի թիմի հետ: Դահլիճի կենտրոնում և մուտքի մոտ տեղադրվել էին Ռուսաստանի ու Ադրբեջանի դրոշները: Սպորտային կայքերից մեկը մեկնաբանում է. «Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի դրոշը միջազգային կարևորություն ունեցող միջոցառումներում գլխիվայր են ներկայացնում կամ էլ ոչ պատշաճ կերպով: Մենք հարկադրված եղանք դիմել կազմակերպիչներին, որոնք թյուրիմացաբար դրոշը կանաչ գույնով վերև էին կախել…»:
Ճակատագրից չես փախչի :) Առաջինը լինի, վերջինը չլինի :)
Նախ Ադրբեջանը ո՞ր օրվա շախմատ խաղացողն է, որ միջազգային մրցաշարերի է մասնակցում: Երկրորդն էլ՝ կարելի է եզրակացնել՝ Ադրբեջանի դրոշն այնքան քիչ է հայտնի համայն մարդկությանը, որ ճիշտ կախելու ձևը գիտեն լոկ ադրբեջանցիների որոշ տոկոսը: Հուսանք՝ մեր աննամուս հարևաններն այս դեպքից հետո չեն սկսի փորփրել կազմակերպիչների տոհմածառը: Անկասկած է՝ հաստատ կգտնեն մի հայի ու կհայտարարեն՝ հայի մատն էր խառը Ադրբեջանի դրոշը սխալ ներկայացնելու գործում :)

Комментариев нет:

Отправить комментарий