четверг, 18 октября 2012 г.

Ռուսաստան-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպմանը հայկական դրոշ են բարձրացրել...


Ադրբեջանում երազում թե արթմնի հայերին են տեսնում J арменофобия (©)
ani margaryan blog անի մարգարյան բլոգ


Ինչպես հայտնում է ադրբեջանական մամուլը, Ռուսաստան-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման ժամանակ (ի դեպ, Ադրբեջանը 1:0 պարտվել է) հայ երկրպագուները փորձել են «սադրիչ գործողություններ կատարել»: Կայքերից մեկը, հղում տալով Газета.ru-ին, տեղեկացնում է. «Ադրբեջանցի ֆուտբոլային երկրպագուն խոստովանել է, որ ինքն ու իր ընկերները վկա են, թե ինչպես D տրիբունայում մի խումբ հայեր փորձել են այրել Ադրբեջանի դրոշը, ոստիկանները թույլ չեն տվել, որպեսզի զայրացած ադրբեջանցիները մոտենան, իրենք են միջամտել, այս ամենի հետևանքով՝ դրոշն այդպես էլ չի այրվել, կրակը մարել են...»: Իսկ լրագրողի այն հարցին, թե որտեղի՞ց են արդյոք եզրակացնում, որ այրողը հայերն էին, ադրբեջանցին պատասխանում է. «Մենք նույն տրիբունայում տեսանք բացված հայկական դրոշ...»:
Ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոց ճոխացնում է այս պատմությունը՝ ներկայացնելով հետևյալ կերպ. «Հայերը հանդգնաբար բացեցին իրենց եռագույնը, մեր երկրպագուներն էլ փորձեցին անհապաղ հասնել D տրիբունա ու կանխել սադրանքը, սակայն ոստիկանները խոչընդոտ հանդիսացան: Բացի այդ, խաղի ավարտից հետո մի խումբ հայեր հարձակվել են ադրբեջանցի երկրպագուների վրա մետրոյի կայարաններից մեկի մոտ, դաժանաբար ծեծել են, գողացել են նրանց դրամապանակները: Ադրբեջանցիները դիմել են ոստիկանություն…»:
Հետաքրքիր է՝ իսկ ինչու ադրբեջանական կայքերում ոչ մի ծեծված ադրբեջանցու լուսանկարներ, նույնիսկ անունների հիշատակում չտեսանք J
Կարծում եմ՝ արդեն ադրբեջանցի լրագրողներին էլ է զվարճացնում իրենց սեփական սուտն ու քրեական հեքիաթները: Եթե անգամ հայերը հայկական դրոշ են բարձրացրել տրիբունայում, ապա հիշեցնեմ՝ չկա օրենք, որն արգելում է դա անել...

1 комментарий:

  1. Ցնդամարազմատիզմ = ադրբեջանցի թաթար-թուրքիզմ...

    ОтветитьУдалить