суббота, 20 октября 2012 г.

ԱՄՆ-ն կրկին խիստ հիասթափություն է հայտնում Սաֆարովի արտահանձնման առնչությամբ...


Հունգարիայի արտգործնախարար Յանոս Մարտոնիի Վաշինգտոն այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կրկին ԱՄՆ-ի կառավարության «մեծ հիասթափությունն» է հայտնել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ, հայտնում է asbarez.com-ը:
ani margaryan blog clinton azerbaijan armenia safarov


Պատասխանելով Վաշինգտոնում ՀՀ Հանրային հեռուստաընկերության թղթակցի հարցին՝ Պետդեպի մամուլի քարտուղարն ասել է, որ հանդիպման ընթացքում պետքարտուղար Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ-ի մեծ հիասթափությունը Հունգարիայի կողմից Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու կապակցությամբ, որտեղ նա ներման է արժանացել:
«Այս որոշումը վնաս է հասցրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին»,- ասել է նա:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է Քլինթոնի շարունակական ջանքերը` հասկացնելու Հունգարիայի ղեկավարությանը, որ նրանց անմտածված քայլը վնասել է բանակցություններին:

ԱՄՆ-ն առաջիններից էր, որը դատապարտեց մարդասպան Սաֆարովի արտահանձնումն ու ներումը, հայտնում է asbarez.com-ը՝ հիշեցնելով նաև, որ չնայած միջազգային քննադատությանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատակամ է իր որոշման հարցում. բացի ներում շնորհելուց, նա գումարային պարգև է հանձնել մարդասպանին և բարձրացրել նրա կոչումը:

2004թ.-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերենի դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից արժանացել ցմահ ազատազրկման։

Комментариев нет:

Отправить комментарий