воскресенье, 21 октября 2012 г.

Աստղացուցարան՝ Արցախում...


ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին և հանրահայտ սփյուռքահայ ճարտարապետ Միշել Մովսեսյանին:
անի մարգարյան բլոգ artsakh karabakh


Հանդիպմանը քննարկվել են Արցախում աստղացուցարան կառուցելու հետ կապված հարցեր: Բ. Սահակյանը կարևորել է նման կառույցի առկայությունը հանրապետությունում, նշելով, որ այն մեծապես կնպաստի գիտության և կրթության զարգացմանը մեր երկրում:

Բակո Սահակյանը կարևորել է այս ոլորտում առաջատար երկրների փորձի ու Սփյուռքի ներուժի օգտագործումը` այն համարելով աշխատանքների պատշաճ իրականացման լավագույն հիմքերից մեկը:

Комментариев нет:

Отправить комментарий