вторник, 16 октября 2012 г.

Ուկրաինական «սյուրպրիզ»՝ հատուկ Ադրբեջանի համար. Արցախի խնձորը, նուռն ու շագանակը...


Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին խորը տվայտանքների մեջ են ընկղմվել, աշխատանքը եփում է Ադրբեջանի առաջատար կայքերի գրասենյակներում, ամենատաղանդավոր լրագրողները զբաղված են բողոքի խելացնոր նամակներ հեղինակելով J
Անի Մարգարյան բլոգ Artsakh Karabakh Azeri Azerbaijan




Հուզախառը ադրբեջանական հրապարակումներից հասկանալի դարձավ, որ travel.tochka.net հայտնի ուկրիանական կայքը, որը նվիրված է տուրիզմին ու հանգստին և հանդիսանում է tochka.net պորտալի մի մասը, աննկարագրելի ցավ է պատճառել սրտից թույլ ադրբեջանցիներին: Դեռ ոչինչ, որ Ադրբեջանի երազած տարածքները ներկայացվել են՝ որպես ԼՂՀ՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, սակայն ոչ մի կերպ ադրբեջանական ուղեղում չի տեղավորվում այն հանգամանքը, թե ինչպես է հոդվածագիր Լարիս Խաչիդձեն (ժողովուրդ, վրացական ազգանուն չէ՞ J) մոլեռանդորեն խորհուրդ տալիս ընթերցողներին աշնանն անպայման այցելել Արցախ՝ համտեսելու «ամենահամեղ խնձորը, նուռն ու շագանակը»:
Նշեմ, որ հարգարժան Լարիսան հավաստիացնում է՝ լավ կլինի Արցախ ժամանել հոկտեմբերի 14-ին՝ բերքահավաքի տոնին մասնակից դառնալու համար: Հատկապես ուշագրավ է հետևյալ նախադասությունը, որը վկայում է՝ հեղինակն Արցախը հայկական տարածք է համարում. «Իսկական ժամանակն է ճամպրուկները դասավորելու և ուղևորվելու հայկական բերքահավաքի ամենամյա տոնին, որն այս տարի նշելու են Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում...»:
Հետաքրքիր է նաև այն, որ հեղինակն ամենայն մանրամասնությամբ նկարագրում է Արցախ հասնելու ամենադյուրին ու մատչելի ուղիները՝ չմոռանալով նույնիսկ «Երևանից ընդամենը 6000 հայկական դրամով Արցախ անվտանգ հասցնող երթուղայինի մասին»:
Ադրբեջանցիներն այս քայլը որակում են՝ որպես «անսպասելի վատ սյուրպրիզ Ուկրաինայի կողմից: Չնայած բազում բողոքի նամակների՝ կայքի խմբագրությունը դեռևս չի արձագանքել...»:
Անշուշտ, ադրբեջանցիները չէին տեղադրի հոդվածի հղումը J Հոգ չէ, ինքս գտա: Հավելեմ, որ հոդվածին կցված էին news.am-ի որակյալ լուսանկարները: Աչքներս լույս, միշտ առաջ, հայե՛ր...

Комментариев нет:

Отправить комментарий