пятница, 26 октября 2012 г.

Ադրբեջանցի բռնցքամարտիկներն ուզում են Երևան գալ…


Ադրբեջանցիները վերջերս նոր մարտավարություն են որդեգրել: Այն ամենը, ինչ արվում էր հայերի կողմից ու քննադատվում էր հենց իրենց կողմից, այժմ ադրբեջանցիները վարվում են նույն կերպ...
անի մարգարյան բլոգ box armenia azerbaijan sport yerevan


Ադրբեջանական առաջատար կայքերը, հղում տալով azersport-ին, տեղեկացնում են՝ ադրբեջանցի բռնցքամարտիկները մտադիր են մասնակցել Երևանում սույն թվականի նոյեմբերի 25-ին կայանալիք բռնցքամարտի երիտասարդական առաջնությունում: Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Աղաջան Աբիևն ասել է լրագրողներին. «Ամեն ինչ կախված է կազմակերպիչներից: Հոկտեմբերի 26-ին ավարտվում է հայցերի ընդունման ժամկետը, և մենք սպասում ենք միայն անվտանգության երաշխավորման նամակի: Մեր թիմի կազմը գրեթե պատրաստ է, մենք այն կհրապարակենք միմիայն մեր մասնակցության հաստատման դեպքում: Եթե Հայաստանն իրոք երաշխիքներ տա, մենք ելույթ կունենանք մրցաշարում...»:
Մոտս ինչ-որ դեժավյու է, ձեզ մո՞տ էլ...
Դեռևս 2011 թվականի հոկտեմբերին Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ադրբեջանցիները քարեր էին նետել հայ բռնցքամարտիկների վրա՝ չնայած անվտանգության խոստացված երաշխիքների: Եվրատեսիլի մասնակցության դեպքում էլ չասեմ, թե որոշ ադրբեջանական ծայրահեղական խմբավորումներ ինչեր էին նախապատարստել հայերի համար: Եվ այսքանից հետո էլ ինչ-որ մի ադրբեջանցի համարձակվում է անվտանգության երաշխիքների նամակ սպասել Երևանի՞ց, կարծես մենք թողնելու էինք ամեն ինչ և գնայինք օդանավակայան՝ աղուհացով ադրբեջանցիներին դիմավորելու…Սթափվե՛ք, պարոնայք ադրբեջանցի բռնցքամարտիկներ
Սպասենք հայկական կողմի պատասխանին…

Комментариев нет:

Отправить комментарий