воскресенье, 7 октября 2012 г.

ՀՀ նախագահի կարգադրությամբ ազատ է արձակվելու Գուրգեն Մարգարյանի եղբայրը




Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի եղբայրը՝ Վահրամ Մարգարյանը, ինչպես հայտնի է, մեկ տարի է, ինչ նստած է բանտում: Վահրամը մեղադրվում է այն բանի համար, որ «գործով չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել և իր բնակության վայրում՝ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 48/4 շենքի թիվ 21 բնակարանում պահել է ռազմամթերք հանդիսացող «Ֆ-1» տեսակի նռնակ և «Ջ-1» տեսակի ինքնաշեն նռնակի պայթուցիչ, նաև, Բորիս Հակոբյանի օժանդակությամբ և նրա տրամադրած հրազենի և ռազմամթերքի զործադրմամբ, 2011-ի օգոստոսի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում Երևանի Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանին ապօրինաբար դիտավորությամբ զրկել է կյանքից:

Գործով միակ վկա Աշոտ Ֆրանգուլյանը պնդում է, որ սպանության մեջ մեղավոր է Վահրամ Մարգարյանը: Վահրամ Մարգարյանը չի ընդունում մեղադրանքր, իսկ Բորիս Հակոբյանը պնդում է, որ սպանությունը կատարել է մենակ: Նույնիսկ մեղադրող կողմի վկաներն իրենց ցուցմունքներում նշել են, որ Ֆրանզուլյանին դեպքի վայրում չեն տեսել: «Չորրորդ ինքնիշխանությունը» հիշեցնում է, որ Ֆրանգուլյանն այն նույն Ֆրանգուլյանն է, որի կեղծ ցուցմունքների հիման վրա կալանավորվել էր «Հայկական ժամանակի» խմբագիր Հայկ Գևորգյանը` իբր Ֆրանգուլյանին վրաերթի ենթարկելու մեղադրանքով:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը հանձնարարել է արագորեն փակել այս հարցը և ազատ արձակել Վահրամ Մարգարյանին: Այս որոշմանը նա հանգել է վերջին իրադարձություններից հետո, երբ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում մեծ պատվի արժանացրին:

Комментариев нет:

Отправить комментарий