четверг, 4 октября 2012 г.

Բողոքի նոտա Ադրբեջանի կողմից՝ Շվեյցարիային. պատճառը՝ Արցախը...


Ադրբեջանի ԱԳՆ-ն, հավանաբար գիտակցելով՝ սև ցուցակը որևէ օգուտ չի տալիս, բացարձակապես ազդեցիկ չէ, անցել է բողոքի նոտա հղելուն՝ Ադրբեջանի կողմից հին ու փորձված մեթոդին: Անհամբեր սպասում ենք, թե հերթական մեթոդը երբ կսպառի իրեն J
Artsakh, Independent, Karabakh, NKR


Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են՝ Ադրբեջանը պաշտոնապես բողոքի նոտա է հղել Շվեյցարիային՝ երկրի երկու քաղաքացիների, ավելին՝ պատգամավորների՝ Արցախ այցելության պատճառով: Շվեյցարիայի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՝ իր քաղաքացիների այցը կրում էր ոչ թե պաշտոնական, այլ անձնական բնույթ: Ներքին վիրավորանքը խեղդելու ունակությունը վատնած Էլման Աբդուլլաևը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, հարկադրված խեղում է Շվեյցարիայի պատասխանը՝ իր կողմից հորինելով. «Շվեյցարիան այնուհանդերձ բազմիցս ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը...»: Վարդագույն երազներն անշուշտ լավ բան են, բայց ոչ քաղաքականության ասպարեզում J
Թողնենք, որպեսզի մեր աննամուս հարևան Ադրբեջանը տոչորվի սեփական սին հույսերով, իսկ մենք պարզապես քարոզենք ու խրախուսենք Արցախում տուրիզմի զարգացումը...

Комментариев нет:

Отправить комментарий