воскресенье, 7 октября 2012 г.

Երկրաշարժ՝ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Ստեփանակերտում...


Azerbaijan Stepanakert eartquake



Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական մամուլը, սույն թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:16-ին, Ադրբեջանի հանրապետության տարածքում՝ Շամախի քաղաքից 22 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա: Ավերածությունների ու զոհերի մասին պաշտոնապես դեռևս ոչինչ չեն հայտնում, այնուհանդերձ, համաձայն որոշ կայքերի՝ զոհեր չկան:
Հայկական ԶԼՄ-ները տեղեկացնում են՝ երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий