пятница, 19 октября 2012 г.

Արցախի խորհրդավոր անտառն ու Ավարայրի ճակատամարտը


artsakh tree ani margaryan blog armenia


Արցախ-Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի շրջակայքում է Թանձր անտառը: Այս հնամենի ծառաստանը հայոց պատմության կանաչ մնացած էջերից է: 451 թվականի մայիսի 26-ին տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտից հետո հայկական նահանջող զորաջոկատները հասել էին այստեղ ու ապաստանել անտառում: Շրջակա գյուղերի շինականները պարեն էին հասցնում ուժասպառ եղած զորականներին:
Երկու ամիս անց նրանց հետքերով այստեղ հասան պարսկական զորքերը: Սկզբում պարսիկների մի զորաբանակ մտավ անտառ ու ջախջախվեց գլխովին: Հետո նոր զորամասեր մտան: Բայց ոչ մի պարսիկ զինվոր չկարողացավ ողջ դուրս գալ անտառից:
Պարսիկներն անտառի շուրջը մեծ բանակ դրին: Սպասեցին երկար, բայց ոչինչ անել չկարողացան:
-Թանձր անտառ է, հայերից բացի ոչ ոք այստեղ կռվել չի կարող,_ ասում էին պարսիկներն ինքնասփոփանքով:
Շրջակայքի շինականները հաստատում էին, որ իրոք անտառը շատ թանձր է: Անտառը ստացավ Թանձր անվանումը, այսօր 1500 տարեկան է:


Հատված՝ իմ ամենասիրելի գրքերից մեկից՝ Հայկ Խաչատրյան, Սոսյաց անտառ

Комментариев нет:

Отправить комментарий