понедельник, 8 октября 2012 г.

Աթաթուրքի արձանի ապականման համար Ադրբեջանը մեղադրում է հայերին, ինչպես միշտ՝ անհիմն...


Ադրբեջանական մամուլը ողբում է՝ ապականվել է Աթաթուրքի արձանը Հունգարիայում: Բուդապեշտում տեղադրված կիսանդրին ամբողջովին կարմիր ներկի մեջ է թաթախված: Բարբարոսություն J
Անի Մարգարյան ataturk qemal hungary armenians


Ադրբեջանական կայքերն ազդարարում են. «Հայերը հատուկ նամակով խոստովանել են՝ իրենք են արել այս ստոր քայլը՝ ի պատասխան Բուդապեշտում Աթաթուրքի անվան զբոսայգու բացմանն ու Սաֆարովի արտահանձմանը: Այնուամենայնիվ, Հունգարիայի ոստիկանությունն արդեն սկսել է բարբարոսներին գտնելու աշխատանքները: Նշենք, որ կիսանդրին տեղադրվել է սույն թվականի սեպտեմբերի 29-ին…»:
Նախ և առաջ նայեք այս անճաշակ ու գեղարվեստական անգամ նվազագույն արժանիքներից զուրկ կիսանդրիին: Եվ հետո, անձամբ չկարողացա ճշտել՝ որքանով է ստույգ ադրբեջանցիների հայտնած այն տեղեկությունը՝ ըստ որի հայերը նամակում ասել են՝ իրենք են ներկ լցրել արձանի վրա: Եթե անգամ այդպես է, կներեք, բայց չեմ ցավում J Այդուհանդերձ, ադրբեջանական մամուլը չի ներկայացնում որևէ վկայություն կամ թեկուզ նամակի լուսանկարը, ուստի հանգիստ խղճով կարելի է սա համարել ապատեղեկատվություն:
Բացի այդ, սա Աթաթուրքի արձանն է, ադրբեջանցինե՛ր, ի՞նչ եք վայնասուն բարձրացրել: Հատկապես երբ թուրքական առաջատար պարբերականները, որքանով որ ինձ հաջողվեց նայել, չեն արձագանքում տեղի ունեցածին:  Այ երբ ապականվի Հեյդար Ալիևի արձանը, այդ դեպքում կմրմռաք J Չնայած ապականելու կարիք չկա, քանզի եվրոպական քաղաքներից և ոչ մեկի բնակիչները մեղմ ասած գոհ չեն քաղաքի տեսքը խեղաթյուրող, Ալիևի արձանների տեղադրումից: Ասածիս վառ ապացույցն էլ Մեքսիկայի բնակիչների բացահայտ բացասական տեսակետներն են՝ ուղղված Ադրբեջանի նախկին նախագահի արձանի տեղադրման դեմ: Տրամաբանորեն կարելի է եզրակացնել՝ Աթաթուրքի կիսանդրին կարմիր ներկի մեջ թաթախել են միգուցե հենց դժգոհ հունգարացիները, մանավանդ եթե հաշվի առնենք Քեմալի՝ վերջերս բացահայտված սև ու կասկածելի անցյալը...

Комментариев нет:

Отправить комментарий