среда, 3 октября 2012 г.

Բաքուն, Երևանը, Hurriyet-ն ու եղանակի տեսությունը…


Վերջին շրջանում Ադրբեջանում նորաձև է դարձել ոչ միայն Հայաստանից ու հայերից, այլև, օ՜, զարմանք, Թուրքիայից բողոքելը: Մեծ եղբո՞րից էլ այդքան շատ դժգոհել կլինի, իսկ եթե մի օր երես թեքի եղբայրական Ադրբեջանից J
Azerbaijan, Hurriyet, Yerevan



Այս անգամ պատճառը հայտնի թուրքական պարբերական Hurriyet Daily News-ն է, որտեղ Եղանակի տեսության բաժնում հատուկ նշված են Երևանն ու Թբիլիսին, իսկ ահա Բաքուն բացակայում է: Ադրբեջանական մամուլը հայտնում է իր անկեղծ զարմանքն ու բողոքի նամակների տարափով պահանջում ուղղել այդ աններելի սխալը: Բացի այդ, որպեսզի մենք՝ հայերս, հանկարծ չփորձենք հանդգնաբար ուրախանալ այս «վրիպակից», ադրբեջանցիները շեշտում են, որ ինչ էլ լինի, միևնույն է Արցախյան հիմնախնդրում Թուրքիան իրենց թիկունքին կանգնած է: Ադրբեջանական մամուլին հիշեցնեմ, որ Թուրքիան իր խնդիրներն ու արտաքին քաղաքականության մեջ սեփական շահերն ունի, տարված է Սիրիայի հարցով, ավելին՝ քրդերն են ակտիվացել, այնպես որ «եղբայրական Ադրբեջանի» մտահոգությունները կսպասեն J
Հավելեմ, որ այս ժամի դրությամբ Hurriyet-ի կայքում Բաքուն դեռևս նշված չէ…

Комментариев нет:

Отправить комментарий