понедельник, 22 октября 2012 г.

Թուրքական TRT-ն՝ Հայաստանի ու հայերի մասին (video)

trt about armenia uzak ermenistan


Վերջերս թուրքական պետական TRT հեռուստաընկերությունը Հայաստանի, հայերի, հայկական ավանդույթների, սովորույթների, խոհանոցի, երաժշտության, մշակույթի, երիտասարդության, Կասկադի, նոր շենքերի, սրճարանների, փողոցների, տեսարժան վայրերի մասին մի տեսանյութ է պատրաստել՝ թուրքերեն լեզվով: Շուրջ կես ժամ տևողությամբ, «Հեռավոր հարևան Հայաստան» խորագրով տեսանյութում, եթե լինենք անկեղծ, ակնհայտ բացասական ոչինչ չկա, սակայն թուրքերն իհարկե առիթը բաց չեն թողնում ակնարկելու տնտեսական վատ իրավիճակի մասին՝ հին շինությունները ներկայացնելիս: Բացի այդ էլ, երաժշտության մասին խոսելիս հստակ չեն նշում հայկական կամ ծագմամբ հայկական լինելու մասին: Տեսանյութն ավարտվում է Արարատի պատկերով:


Комментариев нет:

Отправить комментарий