четверг, 11 октября 2012 г.

Հայերն ու ադրբեջանցիները հանդիպեցին...պատճառը՝ Կուրն ու Արաքսը (video)

Անի Մարգարյան բլոգ kur araks Azerbaijani


Ադրբեջանական մամուլը, իսկ հայկական ԶԼՄ-ներից՝ epress.am-ը, հայտնում են, որ այսօր Հայաստանից ու Ադրբեջանից մի շարք լրագրողներ՝ Աննա Մուրադյանը, Տիգրան Հակոբյանը, Քյամալ Ալին ու Դիանա Իսաևան, համատեղ լրագրողական աշխատանքներ են կատարել Կուր և Արաքս գետերի մոտ՝ պարզելու համար վերջիններիս աղտոտվածության բուն պատճառները և դրանց ազդեցությունը Հայաստանի ու Ադրբեջանի էկոլոգիայի վրա: Համատեղ հետազոտությունների կազմակերպիչը Դանիական Scoop ընկերությունն էր:
Այսպիսով, չզարմանաք, սիրելի՛ հայեր, եթե օրեր անց ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ Կուրի ու Արաքսի աղտոտման մեջ այս կամ այն կերպ մեղադրեն հայերին, ապա մի լավ ուռճացնեն՝ հասցնելով այն հանճարեղ ստին՝ իբր հայերն են ողջ Ադրբեջանի էկոլոգիայի գերագույն սպառնալիքը: Ներկայացնում եմ նաև epress.am-ի տեսանյութը.



Комментариев нет:

Отправить комментарий