вторник, 23 октября 2012 г.

Ադրբեջանի արձագանքը՝ Արցախյան զորավարժություններին (video)

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, երկու հայկական հանրապետությունների պաշտպանության նախարարների և բարձրաստիճան զինվորականների հետ  «Տիգրանակերտ» զորավարժարանում հետևել է զորավարժության գլխավոր՝ մարտական հրաձգության փուլին:
անի մարգարյան բլոգ artsakh army military bako serj sargsyan


Զորավարժությունների ավարտից հետո, նախագահները պարգևներ են հանձնել զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերած զինծառայողներին: ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը զինծառայողների առջև հանդես է եկել ելույթով: Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը մասնակցել են նաև զորամասերից մեկում նոր զորանոցի բացման արարողությանը: Երեկոյան ԼՂՀ պաշտպանության նախարարությունում երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարները մասնակցել են ընդլայնված խորհրդակցության, որտեղ ամփոփվել են զորավարժությունների արդյունքները:
Ահա սա է տեղի ունեցել իրականում: Ադրբեջանի արձագանքը, բնականաբար, չի ուշացել, սակայն իր տարբերություն արդեն ադաթ դարձած հոխորտաբուխ, մեծ-մեծ «փրթող» սպառնալիքներով լիուլի ծավալուն հայտարարությունների՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից ճարահատյալ հանդես են եկել հետևյալ գրությամբ. «Կգա ժամանակ, և Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը չեն կարող քայլ անգամ անել մեր հողերում: Մենք կոչ ենք անում առհասարակ անտեսել զորավարժություններն ու այս մարդկանց ներկայությունը Արցախում: Մենք համոզված ենք, որ շուտով իրավիճակը կփոխվի՝ հօգուտ մեզ...»:
Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում մեկ բառով կոչվում է՝ «ինքնամխիթարանք»: Երբեմն այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանցի մամլո խոսնակները լրջորեն զբաղվում են յոգայով՝ Հայաստանին առնչվող ասուլիսներին ելույթ ունենալուց առաջ J
Իսկ ահա մենք՝ հայերս, իրատես ենք: Իրականությունն էլ ներկայացնում է հետևյալը. Արցախում զորավարժություններ են, Արցախն ունի հզոր զինված ուժեր, ներկա էին պետական բարձր պաշտոնյաներ, զորավարժություններն անխափան ընթանում են...համակերպվե՛ք վերջապես J
Հատուկ Ադրբեջանի համար տեղադրում եմ նաև անհերքելի ապացույց հանդիսացող, իրենց համար դառը իրականությունն արտացոլող այս տեսանյութը: Ցավակցում եմ, հարևաննե՛ր… J

Комментариев нет:

Отправить комментарий