суббота, 27 октября 2012 г.

Ադրբեջանական առասպել. Գլխավոր դերերում՝ հայկական բանակ և Ճապոնիա (video)

Ինչպես վկայում են զանազան ուսումնասիրությունները, հետազոտությունները, վկայություններն ու փաստերը, Ադրբեջանը գտնվում է ծանր սոցիալ-տնտեսական, շուտով՝ նաև ներքաղաքական իրավիճակում, քանզի Հանրային պալատի անդամները պատրաստվում են բողոքի ցույցի:
Ադրբեջանում ամեն ինչ ետընթաց է ապրում, բացի, անշուշտ, առասպելաբանությունից, ինչը մեծ տեմպերով զարգանում է ՝ շնորհիվ տեղական ԶԼՄ-ների և անշուշտ Հայաստանի և հայերի գոյությանը Երկրագնդի երեսին J
armenian army azerbaijan artsakh nagorno karabakh


Ադրբեջանական հերթական առասպելները վերաբերում են հայկական բանակի զորավարժություններին: Ռուսական վերլուծական կենտրոններից մեկի աշխատակից Մակիենկոն լուսանկարել էր հայկական սպառազենն Արցախում և տեղադրել կենտրոնի պաշտոնական կայքում: Այստեղից էլ ահա ադրբեջանցիները պարզել էին, որ տանկերի փոխադրման համար հայերն օգտվում են ճապոնական Hino ֆիրմայի տեխնիկայից: Ադրբեջանցի լրագրողները սկսել են փորփրել, թե հայերն ինչպես են այդ տեխնիկան գնել ու բարեհաջող հասցրել Արցախ: Համաձայն Ադրբեջանի լրատվամիջոցների՝ ճապոնական կողմը հավաստիացրել է՝ ինքը զինամթերք չի վաճառել հայերին: Իսկ միգուցե ադրբեջանցիների խելքն այնքան բավականացներ, որ գոնե ենթադրեին՝ տվյալ ճապոնական ֆիրմայի տեխնիկան շատ երկրներում կիրառվում է, ուստի ցանկացած այլ երկրից կարող էինք ձեռք բերել J

Եվ հետո, ասենք թե՝ Ճապոնիան վաճառել է, և՞...սև ցուցակում էին ընդգրկելու ամբողջ Ճապոնիա՞ն…տիպիկ ադրբեջանական տրամաբանություն, ավելի շուտ՝ դրա իսպառ բացակայություն...
Մեզ՝ հայերիս, մնում է վայելել մեր հզոր բանակի մասին տեսանյութերն ու անպատասխան թողնել ադրբեջանցիների տվայտալից փնտրտուքները J

Комментариев нет:

Отправить комментарий