пятница, 5 октября 2012 г.

Կայք, որի կարիքը զգում էինք. The website we needed...


KarabakhRecords կայքը ստեղծված է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից իրականացվող՝ 1987-1992թթ. Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում։
Անի Մարգարյան բլոգ ղարաբաղ արցախ


Կայքի նպատակն է համակարգել «Սովորական Ցեղասպանություն» նախագծի փաստագրական բազան, որը ներառում է արխիվային փասթաթղթեր, ֆոտո- և տեսանյութեր, տուժածների և ականատեսների վկայություններ, դատական գործընթացների և քրեական գործերի նյութեր, միջազգային կազմակերպությունների և փորձագետների զեկույցներ և գնահատականներ, մամուլի հրապարակումներ։

KarabakhRecords կայքը կոչված է նաև ապահովել հեղինակային իրավունքի պահպանում և կարգավորել ԶԼՄ-ների և համացանցային ռեսուրսների կողմից նյութերի օգտագործումը թյուրիմացություններից և շահարկումներից խուսափելու նպատակով։ 
Եթե հատուկ նշված չէ նյութի սեփականատերը, նշանակում է՝ այն վերցված է համացանցի բաց ռեսուրսներից կամ հանդիսանում է հանրային սեփականություն։

Комментариев нет:

Отправить комментарий