четверг, 29 ноября 2012 г.

Հայ բռնցքամարտիկը ջախջախեց ադրբեջանցի մարզիկին. 18/12


armenian box azerbaijan boxer defeat


Այսօր` նոյեմբերի 29-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեցին բռնցքամարտի աշխարհի առաջնության նախնական մարտերը:
Քիչ առաջ կայացավ առաջին հայ-ադրբեջանական դիմակայությունը: Նշեմ, որ դրա մասին նախապես տեղեկացրել էին թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական ԶԼՄ-ները: Ադրբեջանական կայքերը, անշուշտ, չէին կարող համանման նորություն հայտնել՝ առանց բանսարկությունների: Ուստի ադրբեջանական թիմի երթի ժամանակ առջևից ընթացող մարզիկի բարձրացրած ադրբեջանական դրոշը ներկայացվել էր որպես՝ «Երևանում բարձրացվեց ու փողփողաց Ադրբեջանի հանրապետության դրոշը»...
Տեսնես՝ հիմա ինչ կգրեն մեր հարևանները...
56 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տարոն Սողոմոնյանը հանդիպեց ադրբեջանցի Նասրադին Մամադովի հետ: 18/12 հաշվով վստահ հաղթանակ տարավ հայ բռնցքամարտիկը, որն էլ պայքարը կշարունակի հաջորդ փուլում: 

Комментариев нет:

Отправить комментарий